Գործնական աշխատանք քիմիական ռեակցիաներ

Փորձ 1. Մետաղների (մագնեզիումի, պղնձի)փոխազդեցությունը թթվածնի հետ:

Mg->MgO->Mg(OH)2

Սարքավորումներ`Սպիրտայրոց, հալքանոթի աքցան, բաժակ

Ազդանյութեր`մագնեզիում, պղինձ, ջուր, հայտանյութեր.

Այս փորձի ժամանակ մենք այրեցինք մագնեիզումը և տեսանք ինչպես է այն ազդում թթվածնի հետ:

20181130_093854

փորձ 2

Մալաքիտի ջերմային քայքայումը:

Սարքավորումներ`Լաբորատոր կալան, փորձանոթ, սպիրտայրոց, լուցկի, գազատար խողովակ ունեցող խցան:

Ազդանյութեր`Մալաքիթի (CuOH)2CO2 փոշի, ջուր, ջրածնի պերօքսիդի լուծույթ,կրաջուր

Փորձանոթը դնենք հորիզոնական դիրքով լաբորատոր կալանին:Գազատար խողովակի ծայրն տաենեք կրաջուր պարունակող բաժակի մեջ ու մալաքիթը տաքացնենք:Փորձանոթի պատերին հայտնվում են ջրի կաթիլներ: Գազատար խողովակից դուրս եկող գազը պղտորում է կրաջուրը ,ինչը հաստատում է , որ քայքայումից առաջացել է նաև ածխածնի (IV) օքսիդ(CO2):

20181130_094949
20181130_095006

Cu2CH2O5= CuO+H2O+CO2

Реклама

Քիմիական ռեակցիաներ

Քիմիական ռեակցիաները բազմաթիվ են ու բազմաբնույթ: Մի շարք ընդհանուր հատկությունների համաձայն, քիմիական ռեակցիաները հնարավոր է դասակարգել, որը բավական դյուրացնում է նրանց ուսումնասիրությունը:

Ըստ սկզբնանյութերի և վերջանյութերի թվի ու բաղադրության՝ ռեակցիաները լինում են.

  • միացման
  • քայքայման
  • տեղակալման
  • փոխանակման

Միացման քիմիական ռեակցիայի ժամանակ երկու կամ ավելի նյութերից ստացվում է մեկ բարդ նյութ:

Միացման ռեակցիայի ելանյութերը կարող են լինել ինչպես պարզ, այնպես ել բարդ նյութեր:

Օրինակ, երկու բարդ նյութերի՝ կալցիումի օքսիդի և ջրի փոխազդեցությունից ստացվում է մեկ ավելի բարդ նյութ՝ կալցիումի հիդրօքսիդ:

Քիմիական ռեակցիաները բազմաթիվ են ու բազմաբնույթ: Մի շարք ընդհանուր հատկությունների համաձայն, քիմիական ռեակցիաները հնարավոր է դասակարգել, որը բավական դյուրացնում է նրանց ուսումնասիրությունը:

Ըստ սկզբնանյութերի և վերջանյութերի թվի ու բաղադրության՝ ռեակցիաները լինում են.

միացման
քայքայման
տեղակալման
փոխանակման

Միացման քիմիական ռեակցիայի ժամանակ երկու կամ ավելի նյութերից ստացվում է մեկ բարդ նյութ:

Միացման ռեակցիայի ելանյութերը կարող են լինել ինչպես պարզ, այնպես ել բարդ նյութեր:

Օրինակ, երկու բարդ նյութերի՝ կալցիումի օքսիդի և ջրի փոխազդեցությունից ստացվում է մեկ ավելի բարդ նյութ՝ կալցիումի հիդրօքսիդ:

Քիմիական կապերի ամփոփում

1.Ներքոբերյալ   նյութերում  որոշեք  քիմիական  կապերի  տեսակները, լրացրեք  աղյուսակ1,նյութերը  դասակարգեք  պարզ  և  բարդերի ,անվանեք  և  լրացրեք  աղյուսակ 2.:

H2, HCl, O2, H2O, N2, NH3, CH4, P4, S8, NaCl, Fe

Աղյուսակ 1.

Ոչբևեռային  կովալենտ  կապԲևեռային  կովալենտ  կապԻոնային  կապՄետաղական  կապ
H2HClNaClFe
O2H2O
N2NH3
P4
S8

Ֆիլմի վերլուծություն- ՙՙՆապոլեոն Բոնապարտ՚՚

Այս ֆիլմի վերնագրից կարող ենք հասկանալ, որ ֆիլմը Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի մասին է:

Ֆիլմը սկսվում է ֆրանսիական մեծ հեղափոխությունից: Ֆրանսիայում այդ ժամանակ տիրում էր քաոս: Սկսվել էին շատ դաժանություններ Ֆրանսիայի արքայի և ազնվականների նկատմամբ: Թագավորին և նրա կնոջը սպանել էին: Այդ ժամանակաշրջանում իշխանությունն անցել էր բյուրոկրատների ձեռքը, ովքեր օր օրի դառնում էին ավելի դաժան և անխիղճ: Բոլոր այն մարդիկ, ովքեր չեին ընդունում նոր կարգերը, գնդակահարվում էին իշխանությունների կողմից: Սակայն այդ իրավիճակը Նապոլեոն Բոնապարտի համար դարձավ մեծ հնարավորություն, որից օգտվելով՝ նա կարողանում է դառնալ Ֆրանսիայի կայսեր:

Հետո ֆիլմում խոսքը գնում է Նապոլեոնի ծննդյան մասին: Նապոլեոնի ընտանիքը շատ հայտնի էր Իտալիայում: 15-րդ դարում նրա ընտանիքը տեղափոխվում է Կորսիկա կղզի և հաստատվում այնտեղ: Նրանց տեղափոխվելուց փոքր-ինչ ուշ իշխանության գլուխ է կանգնում Պասկուալե Պաուլին, ում օգնականն է դառնում Նապոլեոնի հայրը: 1768 թ.-ին կղզու վերաբերյալ որոշ իրավունքներ հանձնվեցին ֆրանսիայի թագավոր Լյուդովիկ 15-րդին, ով 1769 թ.-ին Պոնտենուովոի ճակատամարում գրավեց այն: Այդ դեպքից երեք ամիս անց ծնվում է Նապոլեոնը:Ավելի կոնկրետ՝ Նապոլեոն Բոնապարտը ծնվել է 1769թ.-ին օգօստոսի 15-ին Կորսիկա կղզու Այաչո կոչված վայրում: Հայրը՝ Կառլո Բոնապարտը, և մայրը՝ Լեդիցիա Ռամոլինիոն, իրենց համատեղ կյանքում ունեցել են տասներեք երեխա, որոնցից երկրորդը Նապոլեոնն էր: Երեխաներից հինգը դեռ մահացել էին վաղ տարիքում,  իսկ մնացած ութ երեխաներից հինգը տղաներ էին:

Բոնապարտների ընտանիքի անդամները միշտ եղել են նշանավոր ներկայացուցիչներ. Ժոզեֆ Բոնապարտ՝ Իսպանիայի թագավոր, Լյուսեն Բոնապարտ՝ Կանինոյի իշխան, Ժենոն Բոնապարտ՝ Էստոնիայի թագավոր, Լուի բոնապարտ՝ Հոլանդիայի թագավոր, Էլիզա Բոնապարտ՝ Դոքսանայի դքսուհի, Պալինա Բոնապարտ՝ Կվաստալայի դքսուհի, Կառոլինա Բոնապարտ՝ Կլեվեի դքսուհի:

Նապոլեոնը իր սկզբնական ուսումը ստացել է Այաչոյի քաղաքական դպրոցում: Այստեղ նա փայլել է մաթեմատիկական իմացություններով: Կա ինֆորմացիա, որ Նապոլեոնին խառը ասել են հազար թիվ և նա կարողացել է անսխալ կրկնել այդ բոլոր թվերը: 1778թ.-ին նա հեռանում է Կորսիկայից և ուսումը շարունակում Ֆրանսիայի Աթիոն քաղաքի քոլեջում: Այստեղ նա ընկերներ չի ունենում և, քանի որ հարուստ ընտանիքից չէր, շատ էր ընկնում կռիվների մեջ: Այստեղ նա նույնպես փայլում էր մաթեմատիկայի գերազանց իմացությամբ, սակայն սկզբնական տարիներին նա շատ թույլ էր հումանիտար առարկաներից: Երբեմն ուսուցիչները նրան չէին թողնում մասնակցել քննություններին, սակայն կարդալու նկատմամբ մեծ սերը հաղթեց ամեն ինչ: Նա հատկապես հետաքրքրված էր Ալեքսանդր Մակեդոնացու պատմությամբ:

Նապոլեոնը, կարողանալով հաղթել ՙՙԹագուհու վզնոց՚՚ կոչվող մրցույթում, տեղափոխվում է Փարիզի զինվորական ակադեմիա: Այստեղ նա խորացնելով իր գիտելիքները՝ կարողանում է դառնալ հմուտ զինվոր և ընդգրկվում Ֆրանսիայի բանակի մեջ: 

1792թ.-ից սկսած ժողովուրդը համախմբվեց և դուրս եկավ իշխանության դեմ: Սակայն նրանք չափազանց քիչ էին և առանց զենքի: Արքա Լյուդովիկը և նրա կինը բանտարկված էին: Սկսվեցին հակամարտություններ, եղան հարյուրավոր զոհեր: Վերջ դրվեց միապետությանը: 1793թ.-ին գլխատվեցին արքա Լյուդովիկ 16-րդը և նրա կինը: Նապոլեոնը այդ օրերին այս ամենի ականատեսն էր:

1793թ.-ին Ֆրանսիան պատրաստվում էր պատերազմել Բրիտանացիների դեմ: Ֆրանսիացիները ուզում էին դուրս քշել բրիտանացիներին իրենց հողերից: Այդ ժամանակ զորքերի հրամանատարն էր Նապոլեոն Բոնապարտը:Նրա կազմած ծրագիրը, որում հատուկ նշված էր հրետանիների օգտագործումը, ընդունվեց կառավարության կողմից:Հրետանիների շնորհիվ ոչնչացվեցին բրիտանական մի քանի նավեր, և հետո բրիտանացիները նահանջեցին: Այս հաղթանակից հետո Նապոլեոնը միանգամից նշանակվեց գեներալ: Այդ ժամանակ նա ընդամենը քսաներեք տարեկան էր:

Շատ հետաքրքիր էր ֆիլմում լսել Նապոլեոնի անձնական կյանքի մասին: Ասում են, որ մի օր Նապոլեոնին մոտենում է մի երեխա և խնդրում է, որ իրեն հանձնի ճակատամարտում զոհված՝ իր հոր սուրը: Այդ ժամանակ Նապոլեոնը հանձնում է երեխային իր սուրը: Երեխաի մայրը՝ Ժոզեֆինան, իր գեղեցկությամբ գրավում է Նապոլեոնի սիրտը: Ժոզեֆինայի կողմից ընդունվում է Նապոլեոնի ամուսնության առաջարկը: Նապոլեոնը սեփական պսակադրությունից ուշանում է մոտ երեք ժամ՝ զբաղվածության պատճառով, սակայն ամեն ինչ լավ է անցնում:

Ամուսնությունից երկու շաբաթ անց Նապոլեոնը պատրաստվում է գրավել Իտալիան: Նապոլեոնի զորքը, լսելով Իտալիան գրավելու ծրագիրը, հասկանում է, որ գործ ունի ավելի խելացի մարդու հետ, քան ինքն էր պատկերացնում:

Նապոլեոնը հեշտությամբ գրավում է Իտալիան և ձեռք  բերում մեծ համբավ: Իտալիան և մի քանի երկիր գրավելուց հետո ֆրանսիացիները պատրաստվում են հարձակվել Անգլիայի վրա: Սակայն նրանք ռիսկ չեն անում մտնել Անգլիա և որոշում են այն գրավել առանց այնտեղ մտնելու: 1798թ.-ին Նապոլեոնի գլխավորությամբ ֆրանսիական զորքը հայտնվում է ոչ թե Անգլիայում, այլ Եգիպտոսում: Նապոլեոնը հրամայում է զինվորներին գտնել եգիպտոսի բոլոր գանձերը: Սակայն դա նրանց չի հաջողվում: Նապոլեոնի զինվորնեիրց մեկը վկայում է, որ Նապոլեոնը անձամբ մտել է բուրգերից մեկը, սակայն այնտեղից դուրս գալուց հետո նա ունեցել է տարօրինակ վարք և ունեցել է անհասկանալի անհանգստություն: Բուրգից դուրս գալուց հետո նա հրամայում է զորքին ետ վերադառնալ:

Այս հարցը բոլորին է հետաքրքրում, թե ինչն է ստիպել նրան այդպես վարվել: Քանի որ ես չեմ հավատում միֆերին և այլ գերբնական ուժերին, իմ կարծիքով բրիտանացիները տեղյակ էիր դրա մասին և նրանք նախապես մտել էին բուրգ: Երբ Նապոլեոնը մտել է բուրգի մեջ, բրիտանացիները նրան սպառնացել են և ուզեցել են սպանել: Նա դուրս պրծնելով՝ այդտեղից զորքին հրամայում է ետ վերադառնալ և խուսափում է այդ վայրում բրիտանացիների հետ բախումից:

Այն ժամանակ, երբ Նապոլեոնը վերադառնում է Եգիպտոսից, իմանում է, որ իր կինը դավաճանել է իրեն: Իմանալով դա՝ նա հրաժարվում է հանդիպել նրա հետ: Սական Ժոզեֆինայի ներողութուններից հետո նա ընդունում է նրան: Չնայած դրան, Նապոլեոնը սիրավեպ է սկսում մի աղջկա՝ Դեզեռա Կառեի հետ: Քիչ ժամանակ անց Դեզեռա Կառեն մերժում է Նապոլեոնին, քանի որ նա հրաժարվում էր բաժանվել Ժոզեֆինայից և ամուսնանալ իր հետ: Նրանից հետո Նապոլեոնի կյանքում շատ կանայք են հայտնվում: Նրանցից մեկը՝ Մարիա Վալեսկայան պարգևում է նրան առաջին որդուն: Սակայն Նապոլեոնը սիրում էր իր կնոջը:

Շուտով Նապոլեոնի հաջողությունները հաջորդում են մեկը մյուսին: Նա դառնում է գրեթե ողջ Եվրոպայի տերը: 1804թ.-ին Փարիզում նա թագադրվում է և դառնում  ֆրանսիայի կայսր: Թագադրության ժամանակ նա վերցնում է Հռոմի պապի ձեռքից թագը և ինքն իրեն թագադրում: Հետո նա թագադրում է իր կնոջը՝ որպես կայսրուհի: Դա շատերին դուր չի գալիս, և Նապոլեոնի թշնամիները սկսում են կազմել դավադրության ծրագրեր:

Նապոլեոնը աստիճանաբար մեծացրեց ֆրանսիական կայսրությունը: Այն ձգվում էր Ատլանտյան օվկիանոսից միչև Կենտրոնական Եվրոպա: Հետագայում գրավված տարածքների ղեկավարներին Նապոլեոնը նշանակեց իր եղբայրներին, որոնք իրենց անունը դրեցին Նապոլեոն՝ իրնեց եղբոր պատվին:

1809թ.-ին Նապոլեոնը հանդիպում է իր կնոջը և հայտնում նրան, որ ընդմիշտ հեռանում է նրանից: 1810թ.-ի աշնանը Նապոլեոնը ամուսնանում է գեղեցկուհի Մարիա Լուիզայի հետ, ում հայրը, լինելով Ավստրիայի իշխան, Նապոլեոնի վաղեմի թշնամիներից էր: Մեկ տարի անց Մարիան Նապոլեոնին պարգևում է մեկ որդի: Տարիներ անց Նապոլեոնը որդուն նշանակում է Հռոմի թագավոր:

1812թ.-ի հունիսին նապոլեոնը իր զորքերով շարժվում է դեպի Ռուսաստան: Սակայն ցար Ալեքսանդրը, խախտելով Ֆրանսիայի հետ բարեկամական դաշինքը, պատրաստվում է պատերազմի ֆրանսիական զորքերի դեմ: Սեպտեմբերի 7-ին սկսվեցին բախումերը: Ռուսական զորքը սկսեց նահանջել: Այդ բախումների ժամանակ Նապոլեոնը կորցրեց տասներեք հազար զինվոր: Բախումներից հետո դեպի Մոսկվա ճանապարհը ազատ էր: Նապոլեոնը Մոսկվա մտնելուց հետո այն գտավ բոլորովին անմարդաբնակ: Իսկ առավոտյան ողջ տարածքում սկսվեցին հրդեհներ, որոնց հեղինակները ֆրանսիացիներն էին: Շուրջ մեկ ամսից ավելի Նապոլեոնը սպասում էր ռուսական ցարի հանձնվելուն: Սակայն ցարը ուներ խորամանկ ծրագիր: Նա սպասում էր ռուսական սառնամանիքին: Դա հիանալի ժամանակ էր հարձակման համար:Ցար Ալեքսանդրը իրագործեց իր ծրագիրը և հասավ հաղթանակի: Բոնապարտը, կարողանալով դուրս պրծնել բախումներից,  վերադառնում է ֆրանսիա:

1814թ.-ին Նապոլեոնը սեփական կամքով վայր է դնում կայսրի լիազորությունները, իրեն մի քանի հավատարիմ զինվորների հետ գնում Էլբա կղզի: Ֆրանսիական կայսրությունն անցնում է Լյուդովիկ 18-րդի  ձեռքը:

1815թ.-ին Նապոլեոնը իմանում է, որ ֆրանսիական զինվորները դեռ սպասում են իրենց մեծ կայսրին: Նա բաց չթողնելով այդ հնարավորությունը՝ վերադառնում է Ֆրանսիա: ֆրանսիայում նրան դիմավորում են մեծ շքեղությամբ: Նա խոստանում է մինչև իր վերջին ուժերը կռվել Ֆրանսիայի համար:

Նապոլեոնի վերջին և գլխավոր ճակատամարտը տեղի ունեցավ  բրիտանա-պրուսական զորքի հետ: Նապոլեոնի զորքը հաջողության հասավ բրիտանական զորքի դեմ, սակայն անսպասելի հայտնվեցին պրուսական զորքերը: Ֆրանսիական զորքը խուճապի մատնվեց և պարտություն կրեց բրիտանա-պրուսական զորքի կողմից:

Այս ամենից հետո Նապոլեոնը միչև կյանքի վերջ անցկացրեց Ս. Հեղինե կղզում: Այստեղ նրան հալածեց անբուժելի հիվանդությունը: Կա տեղեկություն, որ նրան առաջարկում են դուրս գալ կղզուց, սակայն նա չի համաձայնվում և ասում է, որ իր մահվանից հետո նրան թաղեն ֆրանսիայում:

Հավանաբար տեղյակ եք, որ Նապոլեոնը վախեցել է կատուներից: Իրականում Նապոլեոնը հավատում էր, որ սև կատուները կարող են բերել դժբախտություն, սակայն կատուներից իրականում վախենում էր նրա եղբորորդին՝ Նապոլեոն 3-րդը:

Ֆիլմից իմացանք, որ Նապոլեոնը իր հետ Ս.Հեղինե կղզի տարել էր մի կատվի, որի անունը դրել էր Բեն: Նա շատ ժամանակ էր անցկացնում կատվի հետ:

1840թ.-ին ֆրանսիայի թագավոր Լուի Ֆիլիպը խնդրում է անգլիացիներին վերադարձնել Նապոլեոնի մարմնի մասունքները և մերժում չի ստանում:

Ինձ շատ դուր եկավ Նապոլեոնի մասին ֆիլմը: Այս ֆիլմում կար այնպիսի ինֆորմացիա, որը մենք չէինք կարող հանդիպել գրքերում:

English discussion

1.Did you believe in Santa clous when you were a child?

Answer:I believed in Santa Clous when I was 5 years old.

2.What do you want Santa to bring you for christmas?

Answer:I want а book <<rich dad and poor dad>>. Outher Robert T.Kiyosaki.

3.Do you have a christmas tree?

Answer:Yes, of course.

4.Is it real or artificial?

Answer:It is artificial.

5.When do you put it up?

Answer:We  put it up at 20 December.

6.When do you take it down?

Answer:We take it down after January 6.

7.How do you decorate it?

Answer:We decorate it with lights which have different colors,toy and with different gerlands. 

8.Do you have a christmas party at your school?

Answer:

9.What is the best christmas present that you have ever got?

Answer: When I was 6 years old in christmas my dad cаme back home from Dubai and I was verry happy. Then for me there was nothing more joyful than seeing dad for the new year.

10.What is the typical meal you for a christmas new in your family?

Answer:My family typical meal is dolma.

11.What will you buy for your parents?

Answer:I have not decided yet. Now I’m trying to know what they want for the new year.

12.What are you going to buy for their christmas present?

Answer:I decided to buy them what they want

Ըմբոստի մահը — Վրթանես Փափազյան

  • բացատրել ըմբոստ-Դիմադարձություն անող, հանդուգն, հակառակող, չլսող, գալարվել-Ոլորվել, գաղջ-Գոլ, մի քիչ տաք, տաքի ու սառի միջին ջերմություն ունեցող, պատուտակ- , ճգնել-Ուժերի լարումով աշխատել, ճիգ՝ ջանք թափել, անհագ-Չհագեցող, չկշտացող, անկուշտ, զմայլվել-Հիացմունքից ապշահար լինել, սքանչանալ, մայիլ մնալ, պատվանդան-Խարիսխ, ներքնախարիսխ, հաստարան, մեքենովթ , ոստ-Ծառի՝ թփի բարակ ճյուղ, շիվ, մրմնջալ-Մեղմ ձայնով խոսել՝ մի բան ասել
  • ինչպիսի հասարակություն է նկարագրված առաջին հատվածում — նշիր նմանություններ և տարբերություններ քո շրջապատի հետ:
    Առաջին մասում նոր ծառի հասարակությունը չէր սիրում նրանց ովքեր ուրիշնեիրց բարձր էին լինում և նրանց անվանում էին խենթ: Դա իմ շրջապտի հետ լիովին կապ չունի և ես շատ ուրախ եմ դրա համար:
  • ի՞նչ գծված սահմանի մասին է խոսքը, բեր օրինակներ: 
    Խոսքը գնում է այն սահմանի մասին որը առանձնացնում է բարձրերին և ցածրերին: Բարձր լինելը հեշտ չէ և միշտ գալիս են դժվարություններ որոնք կարողանում են կոտրել և այրել անգամ բարձրերն: Սակայն այդ տապալումը միշտ լինում է շատ շքեղ:
  • ի՞նչ է խորհրդանշում քամին, կայծակը, որոտը, արևի լույսը:
    Դրանք խորհրդանշում են այն դժվարությունները, որոնց հանդիպում են բարձրերը:
  • ու՞ր էր ձգտում հասնել Ըմբոստը. մեղադրու՞մ ես նրան, թե արդարացնում, ինչու՞:
    Ըմբոստը ձգտում էր հասնել այն բարձրության, որի վրա ոչ ոք չի եզել: Ըմբոստը ուզում էր այնտեղ գտնել նոր կյանքի իմաստ նա ուզում էր ամեն ինչ տեսնել ուրիշ ձև և դա նրան հաջողվեց: Ես արդարացնում եմ ըմբոստին, քանի որ նա չուզեց ապրել սովորական կյանք ինչպես բոլորը նա նպատակ դրեց լինել բոլորից բարձր և հասավ իր նպատակին:
  • կա՞ մի բարձր տեղ, ուր դու ես ձգտում հասնել, ինչպե՞ս ես հաղթահարում այդ բարձրությունը: 
    Ես իմ կյանքում նպատակ եմ դրել հասնել մի բարձրության որտեղ ոչ ոք չի եղել: Ես հասնելով այդ բարձրության վերջապես կտեսնեմ կյանքի իրական իմաստը: Այդ ժամանակ կյանք հասկացողությունը կփոխվի:Եվ ես ամենակարեվորը իմ կյանքը կանցկացնեմ բարձրության վրա այլ ոչ թե ճահիճներում և ձորերում ինչպես մնացածը:Եվ եթե չդիմանամ բարձրության դժվարություններին ու կոտրվեմ ինչպես ըմբոստը դա կլինի շատ շքեզ:

Продолжение новогодний истории

Три дня спустя Джек уже наигрался снегом и был доволен. Наконец он увидел настоящий снег. Наконец он потрогал его и почувствовал холод. Он вернулся с улицы  домой довольным и решил отдохнуть. Сел перед телевизором и включил его. На экране были новости. Там показывали ужасные последствия снега в Африке: Умирающие слоны, испуганные люди и так далее.

Потом мальчик одумался что снег хорошая явление или нет. Он решил что снегопад хорошо только там где надо и больше на Новый Год не загадывал снега в Африке.