Հովհաննես Թումանյան-Մեր ուխտը

Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս,
Ու գընում ենք մեր ճամփով,
Մըրրիկներով պատած անհույս,
Սև խավարով, մութ ամպով։

Մենք անցել ենք արյան ծովեր,
Սուր ենք տեսել ու կըրակ,
Մեր ճակատը դեմ ենք արել
Մըրրիկներին հակառակ։

Ու թեպետև պատառ-պատառ
Մեր դըրոշը սըրբազան,
Ու մենք չունենք տեղ ու դադար՝
Երկրից երկիր ցիրուցան։

Բայց գընում ենք մենք անվեհեր
Զարկերի տակ չար բախտի,
Մեր աչքերը միշտ դեպի վեր՝
Դեպի լույսը մեր ուխտի։
1902
Реклама

Հանդիպում Տյար Բլեյանի հետ

Երեկ մենք հանդիպեցինք Տյար Բլեյանի հետ ընկեր Հասմիկի նախաձեռնությամբ: Այդ հանդիպումը շատ հետաքրքիր էր և ուսուցանող: ՄԵր ու Տյար Բլեյանի միջև եղավ հարց ու պատասխան: Խոսքը գնում էր հիմնականում սովորողի ազատությունից, կրթական համակարգից և Կոմիտասի ու Թումանյանի ներդրումը մեր ազգի մեջ: Հետաքրքիրն այններ, որ մենք սահուն անցում էինք թեմայից թեմա և չեինք վրիպում ոչմի անգամ: Նշանակում է որ մենք իրար լավ հասկանում էինք որը շատ գնահատելի է: Բոլոր աշակերտնեին էին հարց տալիս և ոչ ոք պասիվ չէր:

Ինձ շատ դուր եկավ այս հանդիպումը և ես շատ կուզեի, որ այսպիսի հանդիպումներ ավելի հաճախ տեղի ունենաին:


Լեզվական սծալներ-մաս 3

Ի ԴԵՄ. պետք է լինի Ի ԴԵՄՍ։

Սրանց գործածությունը նման չէ վերոհիշյալ հանձին, հանձինս բառերի գործածմանը։ Այս դեպքում կա միայն մե՛կ ձեւ՝ ի դեմս, որ գործածվում է թե՛ եզակի եւ թե՛ հոգնակի բառի հետ. ի դեմս նախարարի, ի դեմս նախարարների։ Պատճառն այն է, որ նախ՝ թեեւ գրաբարյան դէմք բառի բուն եզակին դէմ-ն է, սակայն ավելի գործածական է եղել դէմք-ը՝ որպես անեզական (այսինքն՝ եզակի ձեւ չունեցող, ուստի ե՛ւ եզակի, ե՛ւ հոգնակի իմաստով գործածվող) բառ։ Երկրորդ՝ եթե նույնիսկ բուն եզակին (դէմ) լայն գործածություն ունենար, այս դեպքում այն պիտի լիներ ի դիմի եւ ո՛չ թե ի դեմ։ Եվ երրորդ՝ ի դեմս ձեւն այսօրվա իմաստով գործածվում էր նաեւ գրաբարում՝ թե՛ եզակի եւ թե՛ հոգնակի թվով դրված բառի հետ. օրինակ՝ ի դէմս Վարդանայ, ի դէմս առաքելոցն (=առաքյալների)։

Ի ՕԳՈՒՏ. պետք է լինի ՀՕԳՈՒՏ։

Գրաբարյան ի նախդիրը ձայնավորով սկսվող բառից առաջ վերածվում է յ-ի, որն արտասանվում եւ ժամանակակից արեւելահայ ուղղագրությամբ գրվում է հ։ Ուստի՝ի հանգստություն, ի տես, ի նշանավորումն, բայց՝ հուրախություն, հօգուտ, հօրհնություն։

Հայրենիքիս հետ- Հովհաննես Թումանյան

Վաղուց թեև իմ հայացքը անհայտին է ու հեռվում
Ու իմ սիրտը իմ մըտքի հետ անհուններն է թափառում,
Բայց կարոտով ամեն անգամ երբ դառնում եմ դեպի քեզ՝
Մըղկըտում է սիրտըս անվերջ քո թառանչից աղեկեզ,

Ու գաղթական զավակներիդ լուռ շարքերից ուժասպառ,
Ե՛վ գյուղերից, և՛ շեներից՝ տըխո՜ւր, դատարկ ու խավար,
                           Զարկվա՜ծ հայրենիք,
                           Զըրկվա՜ծ հայրենիք։

Խըռնըվում են մըտքիս հանդեպ բանակները անհամար,

Տըրորում են քո երեսը, քո դաշտերը ծաղկավառ,
Ու ջարդարար ոհմակները աղաղակով վայրենի,
Ավարներով, ավերներով, խընջույքներով արյունի,
Որ դարձըրին քեզ մըշտական սև ու սուգի մի հովիտ,
Խեղճ ու լալկան քո երգերով, հայացքներով անժըպիտ,
                           Ողբի՜ հայրենիք,
                           Որբի՜ հայրենիք։

Բայց հին ու նոր քո վերքերով կանգնած ես դու կենդանի,
Կանգնած խոհո՜ւն, խորհըրդավոր ճամփին նորի ու հընի.
Հառաչանքով սըրտի խորքից խոսք ես խոսում աստծու հետ

Ու խորհում ես խորին խորհուրդ տանջանքներում չարաղետ,
Խորհում ես դու էն մեծ խոսքը, որ տի ասես աշխարհքին
Ու պիտ դառնաս էն երկիրը, ուր ձըգտում է մեր հոգին―
                           Հույսի՜ հայրենիք,
                           Լույսի՜ հայրենիք։

Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,
Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,
Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,
Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին,
Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով,

Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով,
                           Իմ նո՜ր հայրենիք,
                           Հըզո՜ր հայրենիք․․․

Այս բանաստեղծությունը կազմված է երկու մասից: Բանաստեղծության առաջին մասում Թումանյանը կարծես թ ցույց է տալիս մեր երկրի ցավը, տառապանքը: Այնտեղ նա պատմում է մեր պատմության դժբախտության մասին: Երկրորդ մասում Թումանյանը արդեն հույս է տալիս անհույսներին: Նա կարծես թե ուզորմ է ասել թե ամեն ինչ ավարտված չէ դեռ: Եվ մենք հիմա կարող ենք տեսնել Թումանյանի հույսի այդ արդյունքը: Կարող ենք տեսնել որ դա հենց այնպես չէր:

Homework

Ex.5,b

1.AgreeAgreement

2.Prefer-Preference

3.React-Reaction

4.Entertain-Entertainment

5.Prepare-Preparation

6.Popular-Popularity

7.Relax-Relaxation

8.Happy-Happiness

C

1.Listening to music, for me is the best kind of relaxtion that there is.

2.Madonna is still a very successfull singer. Her popularity is emormous.

3.If you haven’t got much time, make a fruit salad. It dosn’t need a lot of Preparation.

4.My father wanted to buy that car, but he couldn’t come to an preference about the price with the owner

5.I was suprised by her entertainment when I told her about the plan.

6.What did people do for happiness before TV.

Լեզվական սխալներ-մաս 2

Ի ՇՆՈՐՀԻՎ. պետք է լինի ՇՆՈՐՀԻՎ։

Քանի գնում, այնքան ավելի տարածում է գտնում այս սխալ ձեւը: Շնորհիվ-ը շնորհբառի գրաբարյան գործիական հոլովն է (= շնորհով), իսկ գրաբար գործիական հոլովնի նախդիրի հետ գործածվել չի կարող։ Ուստի ի-ն այստեղ միանգամայն ավելորդ է:

 ՀԱՆՁԻՆ եւ ՀԱՆՁԻՆՍ։

Հաճախ այս երկու բառերը շփոթվում են միմյանց հետ կամ միեւնույնը համարվում։ Այնինչ հանձին-ը պիտի գործածվի եզակի թվով դրված բառի հետ, իսկ հանձինս-ը՝ հոգնակի։ Այս երկու ձեւերը գրաբարյան անձն բառի եզակի եւ հոգնակի ներգոյական հոլովներն են.  հանձին նշանակում է «անձի մեջ», իսկ հանձինս՝ «անձերի մեջ»։ Ուստի՝ հանձին նրա, Վարդանի, գործչի, բայց՝ հանձինս նրանց, գործիչների։ Այս ձևերի իմաստը հուշում է նաեւ, որ դրանք կարող են գործածվել միայն անձ եւ ոչ թե անշունչ առարկա ցույց տվող գոյականի հետ:

ԱԿՆԱՐԿԵԼ եւ ՁԵՌՆԱՐԿԵԼ։

Արդեն սովորական է դարձել այս բայերի գործածումը հայցական հոլովով դրված բառի հետ՝ ակնարկել, ձեռնարկել մի բան (օրինակ՝ խոսքը, գործը)։ Սակայն ավելի հայեցի է տրական հոլովի հետ գործածելը՝ ակնարկել, ձեռնարկել մի բանի(օրինակ՝ խոսքին, գործին)։ Այսպես է թե՛ գրաբարում եւ թե՛ արեւմտահայերենում։ Այս երկու բայերի հիմքի երկրորդ արմատն արկ-ն է, որն արկանել (=գցել) բայի արմատն է. ուրեմն ակնարկել բառի բուն իմաստն է աչք գցել, եւ ձեռնարկել բառինը՝ձեռք գցել՝ ձեռք զարկել, իսկ աչք եւ ձեռք գցում՝ զարկում ենք մի բանի (տր. հոլով) եւ ո՛չ թե մի բան (հայց. հոլով)։

Լեզվական սխալներ

ՉՆԱՅԱԾ եւ ԹԵՊԵՏ (ԹԵՊԵՏԵՎ, ԹԵԵՎ)։ Այժմ արդեն սովորական է դարձել չնայած բառի գործածությունը թեպետ-ի փոխարեն։ Սակայն առավել հայեցի լեզու գործածելուն հետամուտ անձանց խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ չնայած բառն իրականում շաղկապ չէ, ինչպես թեպետ-ը կամ թեեւ-ը. այն նայել բայի հարակատար դերբայի ժխտական ձեւն է։ Իսկ սա հուշում է, որ այս երկու բառերը չեն կարող գործածվել միեւնույն կերպ։Գործածության հանձնարարելի ձեւեր.
Թեպետ (թեեւ) անձրեւ էր գալիս, (բայց) հողագործը շարունակում էր աշխատել։
Չնայած անձրեւին՝ հողագործը շարունակում էր աշխատել։
Չնայած նրան, որ անձրեւ էր գալիս՝ հողագործը շարունակում էր աշխատել։
Չնայած, որ անձրեւ էր գալիս, հողագործը շարունակում էր աշխատել։Ոչ նախապատվելի ձեւ.
Չնայած անձրեւ էր գալիս, (բայց) հողագործը շարունակում էր աշխատել։ՈՐՊԵՍԶԻ եւ ՈՐ։ Հաճախ կարող ենք լսել մի այսպիսի սխալ նախադասություն. «Ուզում ենք, որպեսզի աշխատանքն արդյունավետ լինի»։ Որպեսզի-ն նպատակի շաղկապ է, այսինքն՝ այն երկրորդական նախադասությունը, որ այս շաղկապով միանում է գլխավոր նախադասությանը, պիտի նպատակ արտահայտի. օրինակ՝ «Գնում ենք, որպեսզի (որ) նամակը բերենք» (Ի՞նչ նպատակով, ինչի՞ համար ենք գնում)։ Երբեմն որպեսզի-ն կարելի է փոխարինել որ շաղկապով, ինչպես մեր այս օրինակում, բայց նպատակ չարտահայտող նախադասության մեջ որ-ը որպեսզի-ով փոխարինելն անթույլատրելի է։ Ուստի ճիշտ է՝ «Ուզում ենք, որ (եւ ո՛չ թե որպեսզի) աշխատանքն արդյունավետ լինի» (ինչ ենք ուզում եւ ո՛չ թե ինչի համար, ինչ նպատակով ենք ուզում)։ՑՏԵՍՈՒԹՅՈՒՆ եւ Ի ՏԵՍՈՒԹՅՈՒՆ։ Երբեմն կարելի է ցտեսություն բառի փոխարեն լսել ի տեսություն ձեւը։ Պետք է ասել, որ սրանք չունեն միեւնույն իմաստը։ Ցտեսություն նշանակում է «մինչեւ (ց= մինչեւ) տեսություն», այսինքն՝ մինչեւ նորից իրար տեսնելը, իսկ ի տեսություն նշանակում է «տեսության համար» կամ «որպես տեսություն», գրաբար որեւէ նախադասության մեջ գործածվելիս կարող էր նաեւ ուրիշ իմաստներ ունենալ, բայց ո՛չ մի դեպքում չի կարող ունենալ ցտեսություն բառի իմաստը։ Այնպես որ այս ձեւերը գործածելիս պետք է հաշվի առնել նշված հանգամանքը։ Եվ, ուրեմն, ցտեսություն բառի փոխարեն ի տեսություն ձեւը գործածելը ճիշտ չէ։