Պատմությունը որպես գիտություն: Դրա զարգացումը:

Զարգացումը իմ կարծիքով այն առաջընթացն է, որը ապրում է երկիրը: Չզարգացող երկիրը կարելի է համարել դատարկ երկիր, քանի որ հենց զագացումն է հնարավորություն տալիս նոր մտածմունքների, նոր առաջընթացների, նոր հնարավորությունների և բարենպաստ ապագայի: Զարգացումները լինում են տարբեր, դա կախված թ տվյալ ոլորտից, սակայն երբեմն զարգացումները, ոչ թե ինչ-որ նորություն ավելացնելն է, այլ հին սխալները ուղղելը: Երկիրը կարող է չունենալ նոր հնարավորություններ կամ նոր արժեքներ, սակայն ինչ-որ ուղղումներ անելով նա արդեն ապրում է նոր զարգացում: Կարծում եմ, որ ամենակարևոր զարգացումը, որ կարող է ապրել երկիրը դա գիտության ոլորտի զարգացումն է, քանի որ երբ գիտության ոլորտն է զարգանում, ստեղծվում է բարենպաստ ապագա, նոր հնարավորություններ և լավ կյանք է ձևավորվում այդ ամենի արդյունքում: Ամբողջ Հայկական մշակույթը 19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարի կեսին ապրեց զարգացում: Սակայն այն գիտնականները, ովքեր ձևավորել էին իրենց գործունեությունը այդ ժամանակահատվածում ստիպված էին աշխատել հայրենիքի սահմաններից դուրս, քանի որ այդ ժամանակ բացակայում էր ազգային անկախ պետությունը, նրանք աշխատում էին Եվրոպայում, Ռուսաստանում ԱՄՆ-ում և այլն: Անկեղծ ասած ես կցանկանայի առանձնացնել մի քանի գիտնականների, որոնց գործունեությունը ինձ ամենաշատն է գերել: Առաջինը որ կուզեի առանձնացնել՝ Մարգար Առուստամովն է, նա եղել է հայ բժիշկներից և ես նրան առանձնացրեցի, քանի որ այդ ժամանակ բժշկությունը այդքան էլ զարգացած չէր և չկային համապատասխան հարմարավետություններ և բժիշկ լինելը հատկապես այդ ժամանակ բարդ էր շատ: Նա նաև համարվում է բժշկական գիտությունների դոկտոր: Նրան ցարական կառավարությունը աքսորել էր Աստրախան: 1892թ այնտեղ տեղի ունեցավ խոլերիայի մեծ համաճարակ և որի ժամանկա նա մեծ օգնություն է ցուցաբերել հիվանդների դեմ և պայքարելով փորձել է կանխել դրա տարածումը:

1877 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի բժշկա-վիրաբուժական ակադեմիան և, որպես զինվորական բժիշկ, գործուղվել Կովկասյան ռազմաճակատ։ Մասնակցել է 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմին: 
1879 թվականին, զորացրվելուց հետո, վերադարձել է հայրենի Շուշի՝ ծավալելով բժշկական գործունեություն։  1895թ.-ից աշխատել է Սանկտ Պետերբուրգի Ելենսկու կլինիկական ինստիտուտում: 1890թվական ստացել է պրոֆեսորի տիտղոսը, իսկ 1889թվականին բժշկական գիտությունների դոկտոր:

Հայագիտության ոլորտի գիտնականներից կցանկանայի առանձնացնել Նիկողայոս Մառին: Նա այդ ժամանակահատվածում կատարել է մեծ պեղումներ և հետազոտական աշխատանքներ: Կատարել է Անիի պեղումներ: Այդ պեղումների արդյունքն է եղել <<Անի>> աշխատությունը: Նիկողայոս Մառն արևելագետ է, հայագետ, հնագետ: Անիի համակարգված պեղումներով սկզբնավորել է ծրագրված հնագիտական աշխատանքները Հայաստանում: Պեղումների ընթացքում հայտնաբերել է Բագրատունյաց Գագիկ Ա արքայի (990– 1020 թթ.) ամբողջական արձանը, ինչպես և Գագկաշեն եկեղեցին՝ հատակագծով ու ձևով նման Զվարթնոցին: Ճարտարապետական և արվեստի կոթողներից բացի՝ ուսումնասիրել է միջնադարյան քաղաքաշինությունը, քաղաքի սոցիալական ու վարչական կառուցվածքը, առևտուրն ու արհեստագործությունը և այլն: «Անի» աշխատությունը (1934 թ., ռուսերեն) վերոհիշյալ գիտական ուսումնասիրությունների ամփոփումն է: Նաև կարող եմ առանձնացնել քիմիկոս Ջակոմո Չամչյանին: 
Հետագայում Չամիչյանը տեղափոխվել է Վիեննա և ուսանել Վիեննայի Համալսարանում և պոլիտեխնիկումում՝ իրեն նվիրելով քիմիային։ 
Դեռևս այս տարիներին, լինելով ուսանող, նա հրապարակումներ է ունեցել կենդանաբանական դիտարկումների, թերթաքարերի (schist) բնույթի, և սպեկտրոսկոպիայի վերաբերյալ։ Հետագա ուսումը շարունակել է Հեսսենի համալսարանում, որտեղ ստացել է փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան:

Աղբյուրները՝

<<Հայոց պատմություն 8>> դասագիրք

https://hy.wikipedia.org/wiki/%D5%8B%D5%A1%D5%AF%D5%B8%D5%B4%D5%B8_%D5%89%D5%A1%D5%B4%D5%AB%D5%B9%D5%B5%D5%A1%D5%B6

http://am.hayazg.info/%D4%B1%D5%BC%D5%B8%D6%82%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B4%D5%B8%D5%BE_%D5%84%D5%A1%D6%80%D5%A3%D5%A1%D6%80_%D5%80%D5%B8%D5%BE%D5%B0%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D5%BD%D5%AB

https://hy.wikipedia.org/wiki/%D5%86%D5%AB%D5%AF%D5%B8%D5%B2%D5%A1%D5%B5%D5%B8%D5%BD_%D5%84%D5%A1%D5%BC

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s