Գնահատման մասին կլոր սեղանից

Չիշտն ասած շատ շնորհակալ եմ նախագծի կազմակերպիչներին: Շատ հետաքրքիր էր և բովանդակալից: Արտահայտվեցին շատ մտքեր և տեղի ունեցան շատ քննարկումներ: Նաև եղան շատ բանավեճեր: Իհարկե տրված ժամանակում չտեղավորվեցինք և իհարկե հստակ գնահատման միջոց չներկայացվեց: Իսկ ինչպես ինձ թվային գնահատման միջոցը հարմար է: Հարմար է, որովհետև երեխան իր ամբողջ կյանքում գործ է ունենալու թվերի հետ և դպրոցում նրան նախապես պատրաստում են: Շատերը դեմ էին իմ, բայց քչերն էին համաձայն ինձ հետ: Սկզբում առաջարկվել էր նաև տառային համակարգի գնահատման եղանակ, սակայն համոզվելով, որ դա թվային գնահատման համակարգից կարծես թե չի տարբերվում շատ չքննարկվեց: Վերջում որոշում կայացվեց շարունակել քննարկումը, երբ ինչ-որ սովորոզների խումբ ունենա հստակ գնահատման համակարգ և այն ներկայացնի դպրոցին:

Реклама

Գնահատում։ Գնահատանիշ։Գնահատանիշի այլընտրանք

Գնահատումը երեխայի աշխատանքի որակը և արդյունավետությունը բացահայտելու չափանիշներից է: Գնահատումը ուսումնական ընթացքի կարևոր մաս է քանի որ դա ցույց է տալիս սովորողի աշխատանքի որակը: Մեր դպրոցում ինչպես շատ դպրոցներում գործում է թվային գնահատման մեխանիզմը:

Գնահատումը ունի իր ինչպես լավ այդպես էլ վատ կոզմերը: Ինչպես միշտ ուզում եմ սկսել լավ կողմերից: Գնահատման մեջ լավ կողմն այն է, որ ուսուցիչը կարող է հասկանալ, թե տվյալ աշակերտը ինչ մակարդակ ունի ուսման մեջ: Այդպես տվյալ ուսուցիչը ավելի հեշտ կկարողանա առաջ տանել աշակերտին: Երրկրորդը ուզում եմ նշել այն, որ գնահատումը կարող է ինչպես հիասթափեցնել, նույպես և ոգևորել աշակերտին: Սակայն դա ավելի շատ կախված է ուսուցչի վերաբերմունքից: Իսկ վատ կողմերից հենց մեկը այն է, որ շատ սովորողներ սովորում են ոչ թե գիտելիք ստանալու համար, այլ բարձր գնահատական ստանալու համար: Ցավալին այն է, որ գնահատականի համար սովորած դասերը չեն տպավորվում սովորողի մոտ, որը հետագայում առաջացնում է շատ խնդիրներ: Երկրորդը նա է, որ շատ դեպքերում վեճեր են սկսում գնահատականի համար:

ՀԻմա կուզեմ խոսել նաև ինքնագնահատման և գնահատման ժամանակ ծնողների մասնակցության մասին:

կսկսեմ ինքնագնահատումից:

Ես մտածում եմ որ ինքնագնահատումը լավ է, քանի որ ինքնագնահատումից հետո ուսուցիչը ավելի լավ է սկսում ճանաչել աշակերտին: ՈՒսուցիչը կարող է պարզել, թե ինչքանով ինքնավստահ է աշակերտը, ինչ կարծիք ունի իր աշխատանքների մասին և այլն:

Իսկ ինչը վերաբերվում է ծնողների մասնակցությանը գնահատման ժամանակ, ճիշտն ասած ես դեմ եմ դրան: Իմ կարծիքով դա սխալ է, քանի որ ծնողը ներկա չի լինում երեխաի դաս բացատրելու պահին: Շատ ծնողներ չունենալով մանկավարժական հմտություններ կարող են երեխային խիստ գնահատելով տանել ինքնակործանմանը:

Մայիսյան հավաք

Փորձեմ ամփոփել այս ուսումնական տարին: Նախ ուզում եմ ասել, որ այս ուսումնական տարին ինձ համար նորություն էր, քանի որ ամբողջովին տարբերվում էր մյուսներից: Ի տարբերություն մնացածների, այս անգամ ուսումնական տարին ձևավորվեց ավելի լավ, քան մյուսները: Սկսեմ նրանից, որ այս անգամ ուսումնական տարվա ընթացքում ես հնարավորություն ունեցա ազատ ստեղծագործելու: Հնարավորություն ունեցա հայտնել իմ կարծիքը: Այս անգամ ուսումնական տարին ես անցկացրի ավելի ակտիվ: Մասնակցեցի շատ նախագծերի և քննարկումների: Գնացի շատ ճամփորդություններ և մասնակցեցի ճամբարներին: Ուսումնական տարին անցավ շատ ավելի հետաքրքիր և հեշտ, քանի որ ամեն ինչ նոր էր:

Ունացել եմ հաջողություններ և անհաջողություններ ու հիմա ուզում եմ խոսել դրանց մասին:

Հաջողության մեջ են մտնում, որոշ նախագծային աշխատանքներ որոնց վրա ես ծախսել եմ իրոք բավականին շատ ժամանակ: Դրանք են՝ Նախագծային շաբաթ․հոկ․22-26, Իմ կարծիքը ամենահայտի ֆուտուրիստի կանխագուշակումների մասին, Խաղողի սիմվոլիզմը

Ինչպես հաջողություններ այնպես էլ ունեցել եմ շատ անհաջողություններ: Իմ կարծիքով ամենամեծ անհաջոությունը ինձ մոտ ալարկոտությունն է: Ինձ թվում է դա արդեն բավարար է, քանի որ դա շատ մեծ խնդիր է:

Ագլայա Դատեշիձե «Անհնար է ուրիշի փոխարեն շարժում անել»

Այս միտքը ինձ շատ դուր եկավ։ Ինչ կլինի եթե դու պատասխան տաս միայն քո համար։ Այո միանգամայն ավելի լավ կլինի։ Նախ սկզբում ասեմ, որ դու ոչ պատասխան կտաս ուրիշի սխալների համար ոչ էլ կվակվայե ուրիշի արժանիքները։

Հիմա կմտածեմ, թե ինչ վատ բան կա ուրիշի արժանիքը վայելելու մեջ։ Միեւնույն է օգուտը մեզ է։ Դա դարձնելու կյանքը ոչ հետաքրքիր եւ անիմաստ։ Երբ մարդը վայելում է իր թեկուզ թե փոքր արժանիքը դա նրան ավելի է երջանկացնում քան ուրիշի մեծ արժանիքը վայելելու ժամանակ։

Տղան և շունը (Մաս երկրորդ)

Երկրորդ հատված (էջ 481 — Տղան և շունը վազում էին փողոցով):

Բացատրել ամբարիշտ, ձեղնահարկ, անխտիր, ըմբոշխնել, կճատ, գլխահակ, կաղկանձ, ընդհուպ բառերը:

ամբարիշտ-անկրոն, անհավատ
ձեռնահարկ
անխտիր-առանց խտրականության, առանց առանձնացնելու, բաժանելու
ըմբոշխել-վայելել, ճաշակել
կճատ-
գլխահակ- Գլուխը հակած՝ խոնարհած, գլխիկոր 
կաղկանձ-շների հաչոց
ընդհուպ-կիպ, քիփ

Փորձեք Մուկոյի և մոխրագույն գամփռի մենամարտը դարձնել երկխոսություն — ի՞նչ ստացվեց:

Երրորդ հատված — մինչև վերջ

Գտնել թախանձանք, փաղաքշել, թևաթափ, բազրիք, կռթնել, հապճեպ, անընթեռնելի, ճողոպրել, վեհերոտ բառերի բացատրությունը:

թախանձանք-պաղատանք, աղաչանք
փաղաքշել-փայփայել
թևաթափ-հույսը կտրած, հուսահատված
բազրիք- Աստիճանների՝ կամուրջների(և այլն) եզրերի ճաղաշարի վրայով ձգվող հորիզոնական փայտե ձող կամ շինվածք (քարից, բետոնից և այլն): 
կռթնել-հենվել, թիկնել
հապճեպ-արագ, շտապ
անընթեռնելի-չկարդացվեղ
ճողոպրել-փախչել
վեհերոտ-վախկոտ, երկյուղած


Ի՞նչն էր տղայի վախկոտության պատճառը (թույլ չէր, որովհետև պատմվածքի վերջում նա միայնակ տղաներից երկուսին հրեց, սեղմեց պատին), ինչի՞ շնորհիվ նա համարձակություն ձեռք բերեց: Արդյո՞ք համոզիչ է այդ պատճառը քեզ համար. հիմնավորիր:

Տղան իրականում ոչ թե վախենում էր այլ պատճառ չուներ հակառակորդներին վնաս հասցնելու: Նա խաղաղասեր էր և չէր հասկանում թե ինչու են հակառակորդները իրեն վնաս հասցնում: Բայց երբ տղայի հակառակորդները տղայի ձեռքից խլեցին այն ինչ նրա համար թանկ էր տաղան կորցրեց ինքն իրեն: Հիմնականում մարդիկ ընկնում են կատաղության մեջ երբ ինչոր թանկ բան են կորցնում:

Տղան և շունը (Մաս առաջին)

Առաջին հատված (էջ 474 — … նետվեց բակն ու թաքնվեց այնտեղ)

Գտնել հետևյալ բառերի և բառակապակցությունների բացատրությունը

հնամաշ-հին, մաշված
թխահեր- Թխամազ, սևահեր, սևամազ 
տամուկ- թաց, խոնավ 
քննախույզ-քննող, քննադատող 
խունացած-
քառանիվ- Չորս անիվ ունեցող 
երիվար- Հեծնելու ձի, նժույգ
բերանքսիվայր- 
անձնատուր լինել-
գրգանք- Գգվանք, գուրգուրանք 
դարիվար-
վերստին-նորից, դարձյալ
կանխավ-վաղօրոք, նախօրոք
դավ նյութել-վատ բան որոշել, պլանավորել
ստահակ- Ըմբոյտ, անկարգ 
անքթիթ-անթարթ
հապաղել-շտապել, արագացնել
հիշոց-հայհոյանք
պրկվել-լարվել, ձգվել, քաշվել
խուսանավել- ընթացքը հաճախակի փոխել 
փութալ-շտապել
սոսկում-սարսափ, զարհուրանք
պատկառանք-ամոթ
պաղատանք-խնդրանք, աղաչանք

Նշիր տղայի և շան, տղաների խմբի և շնիկների խմբի մի քանի ընդհանրություն-նմանություն:

Ինչպես չորս տղաներն էին նեղացնում գլաղավոր հերոսին այնպես էլ շնիկներն էին նեղացնում գամփռին և երկու դեպքում ել նեղացնելու պատճառ չկար:

Գամփռն այլևս այն չէր, ինչ տեսել էին առաջ — փորձիր պատճառաբանել այդ փոփոխությունը:

Գամփռը այլևս այն չէր, որովհետև այն արդեն պաշտպանված էր և արդեն իր մեջ ավելի վստահ էր քանի որ արդեն ուներ այսպես ասած տեր:

Ջրի կարևորությունը

Ջուրն օրգանիզմի կարևորագույն բաղադրիչն է: Օրգանիզմում այն առաջանում է օրգանական նյութերի օքսիդացման արդյունքում և մասնակցում է կենսագործունեության համար կարևոր շատ քիմիական ռեակցիաների: Հասուն մարդու օրգանիզմի 60-65 %-ը կազմում է ջուրը: 
Ջուրը կյանքի սկզբնաղբյուրն է, առանց որի հնարավոր չէ ապրել: Կյանքը ծագել է ջրից: Ջուր կա ամեն մի կենդանի էակի մեջ: Ջուրը, ինչպես և լույսը, կենդանի ինֆորմացիա է կրում և փոխանցում: Ջրին հնարավոր է ծրագրել:
Ջրի հետ կապված ուսումնասիրությունները բերեցին նրան, որ ջուրը ունի հիշողություն, որ ջուրը լսում և հիշում է շրջակայքում կատարվածամեն բան: Ջրի վրա ամենամեծ ազդեցությունը թողնում է մարդը` իր էմոցիոնալ վիճակով ու ամեն մի արտասանած բառով: Սերը բարձրացնում է ջրի էներգետիկան, իսկ ագրեսիան` ցածրացնում:
Փորձերը ցույց են տվել, որ ստրուկտուրավորված ջուր խմելուց հետո, մարդու արյան մեջ դրական փոփոխություններ են կատարվում: Աղոթքներ ընթերցելով մարդը փոխում է ջրի կառուցվածքը: Բոլոր մթերքները ջուր են պարունակում և աղոթքը մթերքում պարունակվող ջրին ներդաշնակ կառուցվածք է հաղորդում: