Վիտամիններ

Վիտամին են անվանում կենսաբանորեն ակտիվ այն միացությունները, որոնք ճարպերի, ածխաջրերի, սպիտակուցների և հանքային նյութերի համակցությամբ անփոխարինելի դեր են կատարում կենդանի օրգանիզմի նյութափոխանակության համար։
Վիտամինները ոչ մեծ քանակությամբ օրգանիզմ են ներթափանցում սննդի միջոցով և յուրացվում թթվային միացությունների միջոցով (ամիդային, եթերային, նուկլեինային և այլն)։ Այդ թթվային միացությունները, միանալով սպիտակուցներին, արտադրում են ֆերմենտներ (բիոկատալիզատորներ), որոնք խթանում են տարաբնույթ նյութերի սինթեզումն օրգանիզմում։

Վիտամիններն ակտիվորեն ներազդում են բոլոր օրգանների վրա, մասնակցում նյութափոխանակության և նյարդառեֆլեկտոր համակարգի կարգավորմանը։ Մեծ է նաև վիտամինների դերը տարբեր հիվանդությունների բուժման գործում։ Մեր օրերում հայտնի են մոտ 100 ֆերմենտներ, որոնց մոլեկուլների մեջ կան նաև վիտամիններ։ Վիտամինները հիմնականում տոքսիկ չեն, սակայն դրանցից մի քանիսը (օրինակ, վիտամիններ A-ն և D-ն), այնուամենայնիվ, դեղաչափերի չարաշահման պարագայում օրգանիզմում որոշակի խանգարումներ կարող են առաջացնել։ Այս խանգարումներն անվանում են հիպերվիտամինոզ։

Վիտամինների դասակարգումը

Վիտամինների ազդեցության ոլորտը բացահայտվել է մինչ դրանց կառուցվածքի հայտնաբերումը և հիմք է հանդիսացել վերջիններիս դասակարգման համար։ Ի սկզբանե շրջանառության մեջ է դրվել վիտամինների այբբենական դասակարգումը, և չնայած այն հանգամանքին, որ վերջինս չի արտացոլում վիտամինների ո՛չ կենսաբանական, ո՛չ էլ ֆիզիկական հատկությունները` այն մինչ օրս ամենալայն կիրառություն ունեցող դասակարգումն է։ Մեր օրերում գիտնականները բացահայտել են մի քանի տասնյակի հասնող վիտամիններ, որոնց ուսումնասիրությունն առավել մատչելի դարձնելու նպատակով վիտամինները դասակարգում են ըստ իրենց ֆիզիկական հատկությունների. ա) ճարպալույծ վիտամիններ, բ) ջրալույծ վիտամիններ։

Ճարպալույծ վիտամիններն են`

վիտամին A-ն
վիտամին D-ն
վիտամին E-ն
վիտամին K-ն

Ջրալույծ վիտամիններն են`

— B խմբի վիտամինները, որոնք մոտ երկու տասնյակի են հասնում։ B խմբի վիտամիններից յուրաքանչյուրն ունի իր քիմիական ու կենսաբանական առանձնահատկությունները և օրգանիզմի վրա կենտրոնական նյարդային համակարգի միջոցով ներազդելու մեխանիզմները։

Վիտամին C-ն
Վիտամին PP-ն

Վիտամինների ազդեցությունը

Սննդի մեջ վիտամինների պակասն օրգանիզմում տարբեր խանգարումների տեղիք կարող է տալ, որոնք արտահայտվում են ընդհանուր կամ ոչ հատկանշական ախտանիշներով, օրինակ. ախորժակի բացակայությամբ, մազաթափությամբ, աճի դադարով, քաշի կտրուկ նվազումով և այլն։ Այս ընդհանուր ախտանիշներին այնուհետև հաջորդում են այնպիսիք, որոնք հատուկ են հենց այս կամ այն վիտամինի պակասին։ Դրանք հատկանշական ախտանիշներն են։ Այն հիվանդությունները, որոնք զարգանում են վիտամինների քաղցի կամ պակասի պայմաններում, կոչվում են ավիտամինոզներ (աճի դանդաղում, ռախիտ, պելլագրա և այլն)։ Վիտամինային անբավարարության, իսկ այնուհետև ավիտամինոզի պատճառ կարող են լինել, օրինակ, սննդի ոչ լիարժեք վիտամինային հագեցվածությունը, աղեստամոքսային համակարգի կողմից վիտամինների և ճարպերի ոչ լիարժեք յուրացումը, մեզի միջոցով դրանց մեծ քանակությամբ արտանետումը (լյարդի և երիկամների հիվանդությունների ժամանակ միզամուղ դեղամիջոցների երկարատև օգտագործման պարագայում), վիտամինների մեծ պահանջարկը (օրինակ. պալարախտի ժամանակ վիտամին C-ի գերածախսը)։

A, B12, D, E, PP հիպովիտամինոզներն օրգանիզմում կարող են զարգանալ լյարդի տարաբնույթ հիվանդությունների և մարսողական համակարգի խանգարման ժամանակ սննդի մեջ ճարպերի, ինչպես նաև ձկան ոչ անհրաժեշտ քանակությամբ օգտագործման պարագայում։ B1, B2, B6, C, K հիպովիտամինոզները կարող են սկսվել դիսբակտերիոզի պայմաններում սննդում ոչ լիարժեք քանակությամբ կանաչեղեն, բանջարեղեն, միրգ, հաց օգտագործելու դեպքում։ Տարբեր հիպովիտամինոզների զարգացման համար ազդակներ կարող են դառնալ զանազան ինֆեկցիոն հիվանդությունները, առատ միզարտադրությունն ու փորլուծությունը։

Реклама

Շնչառական համակարգ

Շնչառության նշանակությունը:Բոլոր կենդանի օրգանիզմները, նաև մարդը, նյութափոխանակության իրականացման համար մշտապես թթվածնի կարիք են զգում: Թթվածինը օրգանիզմ է մտնում շնչառության միջոցով:
Շնչառությունը գործընթացների համալիր է, որն ապահովում է օրգանիզմի կողմից թթվածնի յուրացումը, նրա օգտագործումը օրգանական նյութերի օքսիդացման համար և նյութափոխանակության արգասիք ածխաթթու գազի հեռացումը:
Արդեն գիտեք, որ բջիջներին թթվածնի մատակարարումը և նրանցից ածխաթթու գազի հեռացումն իրականացնում է արյունը: Գազափոխանակությունն արյան և մթնոլորտային օդի միջև իրականացնում են շնչառության օրգանները: Շնչառությունը կարևորագույն կենսական գործընթաց է, որի դադարը կործանարար է օրգանիզմի համար:

Շնչառական օրգանների կառուցվածքը և գործառույթները:
Շնչառական համակարգը կազմված է օդատար ուղիներից (քթի խոռոչ, քթըմպան, կոկորդ, շնչափող և բրոնխներ) և գազափոխանակության օրգաններից` թոքերից:
Օդատար ուղիներից առաջինը, որը շփվում է մթնոլորտային օդի հետ, քթի խոռոչն է:

Քթի խոռոչը ոսկրաաճառային միջնորմով բաժանվում է երկու խոռոչների: Յուրաքանչյուր խոռոչ ունի ոլորապտույտ անցուղիներ, որոնք մեծացնում են նրա ներքին մակերեսը: Այդ ամբողջ մակերեսը պատված է լորձաթաղանթով, որը կազմված է թարթիչավոր էպիթելային հյուսվածքից: Թարթիչների թարթման, շարժման օգնությամբ քթի խոռոչից հեռացվում է լորձը՝ նրան կպած մանրէների և փոշու հետ միասին: Քթի խոռոչում ներշնչված օդը, շփվելով լորձաթաղանթի արյունատար անոթների հետ, տաքանում է՝ հասնելով մարմնի ջերմաստիճանին, իսկ լորձի միջոցով խոնավանում է (մինչև 95 % խոնավություն):

Այսպիսով` քթի խոռոչով անցնելիս օդը փոշեզերծվում, մանրէազերծվում, տաքանում և խոնավանում է:
Բերանի խոռոչի մակերեսը անհամեմատ փոքր է: Այդ պատճառով բերանով շնչելիս օդը չի ենթարկվում վերոհիշյալ փոփոխություններին, որի հետևանքով հաճախ առաջանում են օդատար ուղիների բորբոքումներ:

Քթի խոռոչի վերին մասում գտնվում են հոտառական ընկալիչներ, որի շնորհիվ քիթը համարվում է նաև հոտառական օրգան: Քթի խոռոչից օդը անցնում է քթըմպան, որն ըմպանի վերին մասն է, ապա մտնում է կոկորդ:

Կոկորդ

Կոկորդը գտնվում է պարանոցի վերին մասում: Այն մի քանի աճառներով, կապաններով, ջլերով և մկաններով միմյանց միացած խոռոչ է: Աճառներից ամենամեծը՝ վահանաճառը, շոշափվում է պարանոցի վրա առջևից: Այն արտաքինից պաշտպանում է կոկորդը: Կոկորդի մուտքը վերևից փակվում է մակկոկորդի աճառով, որը կլլման պահին խոչընդոտում է սննդագնդիկի թափանցումը շնչափող: Հակառակ դեպքում սննդանյութի անցումը շնչափող շնչահեղձության և մահվան պատճառ կարող է դառնալ:

Կոկորդի խոռոչը պատված է լորձաթաղանթով, որը վնասազերծում է օդի հետ այստեղ հասած մանրէները, փոշին և շարունակում է տաքացնել ու խոնավացնել օդը:

Կոկորդը նաև ձայնային օրգան է: Այդ խոռոչի ամենանեղ տեղում ձգվում են ձայնալարերը, որոնց միջև գտնվում է ձայնախորշը: Ձայնախորշը եռանկյունաձև է: Այն խոսելու պահին նեղանում է, և ձայնալարերը միմյանց են մոտենում: Ձայնը ձևավորվում է արտաշնչվող օդի միջոցով ձայնալարերի տատանման արդյունքում: Որքան մեծ է ձայնալարերի տատանման հաճախականությունը, այնքան բարձր է ձայնը:

Ձայնի և հոդաբաշխ խոսքի ձևավորման վրա ազդում է նաև լեզվի, շրթունքների, ստորին ծնոտի դիրքը, քթի և բերանի խոռոչների ձևը և այլն: Այդ է պատճառը, որ շնչառական ուղիների հիվանդությունների ժամանակ (անգինա և այլն) փոխվում է ձայնի որակը:

Շնչափողը անմիջապես կոկորդի շարունակությունն է: Այն 10−15 սմ երկարությամբ խողովակավոր օրգան է: Կազմված է 16−20 աճառային կիսաօղակներից, որոնց շնորհիվ պարանոցի շարժումների դեպքում շնչափողի լուսածերպը մնում է բաց վիճակում, և օդն անարգել անցնում է շնչառական ուղիներ: Շնչափողի հետին պատը հպվում է կերակրափողին, և աճառի բացակայության շնորհիվ չի խանգարվում սննդագնդիկի տեղաշարժը: Շնչափողը ստորին մասում վեր է ածվում երկու գլխավոր՝ աջ և ձախ բրոնխների:

Բրոնխները կառուցվածքով նման են շնչափողին: Նրանք երկու խոշոր խողովակներ են, որոնք մտնում են թոքեր և այնտեղ ճյուղավորվելով առաջացնում են բրոնխածառ: Խոշոր բրոնխները վեր են ածվում մանր բրոնխների, սրանք էլ` մանրագույն բրոնխների, որոնք ավարտվում են օդով լցված թոքաբշտերով: Թոքաբշտերի պատերը կազմված են միաշերտ հարթ էպիթելից, բարակ առաձգական թելերից և պատված են արյան մազանոթների խիտ ցանցով:

Յուրաքանչյուր թոքում հաշվվում է մինչև 400 մլն թոքաբուշտ, որոնց ընդհանուր մակերեսը 100−150 մ² է:

Փաստորեն, թոքերի շնչառական մակերեսը 70−100 անգամ մեծ է մարդու մաշկի մակերեսից: Թոքերի այդ հսկայական մակերևույթն ապահովում է գազափոխանակության մեծ արագությունը:

Թոքերը երկուսն են, տեղավորված են կրծքավանդակում, գրավում են համարյա նրա ամբողջ խոռոչը: Թոքերը նման են հատած կոնի, գագաթով ուղղված են վեր, հիմքով՝ ցած և հենվում են ստոծանուն: Թոքերը խոր ակոսներով բաժանվում են բլթերի: Յուրաքանչյուր թոքի մեջ մտնում է մեկ բրոնխ, բազմակի ճյուղավորվելով վերածվում մանրագույն բրոնխների, որոնք ավարտվում են մանրադիտակային մեծություն և կառուցվածք ունեցող թոքաբշտիկներով և նմանվում խաղողի ողկույզի:

Թոքաբշտիկների պատը կազմված է միաշերտ բջիջներից, որոնք արտաքուստ ծածկված են արյունատար մազանոթների խիտ ցանցով: Թոքաբշտերի և մազանոթների պատերի միջև կատարվում է գազափոխանակություն:

Արտաքինից թոքը պատված է շարակցահյուսվածքային թաղանթով՝ թոքամզով (թոքային պլևրայով): Այն կազմված է երկու թաղանթներից, որոնցից մեկը պատում է թոքերի մակերեսը (թոքամզային թաղանթ), մյուսը՝ կրծքավանդակի պատը ներսից (մերձպատային թոքամզային թաղանթ):
Թոքային և մերձպատային թոքամզային թաղանթների միջև առաջանում է ճեղքանման ազատ տարածություն, որը կոչվում է թոքամզային խոռոչ:
Թոքամզային թաղանթներից այդ խոռոչ է արտադրվում քիչ քանակությամբ հեղուկ, որը թուլացնում է շնչառության ժամանակ թոքերի և կրծքավանդակի պատերի միջև առաջացող շփման ուժը:

Մարսողական համակարգ

Մարսողության նշանակությունը: Օրգանիզմի կենսագործունեության բնականոն ընթացքի և էներգիայի պաշարները լրացնելու համար անհրաժեշտ է ընդունել որոշակի քանակությամբ սննդանյութեր: Սննդամթերքի հիմնական բաղադրիչները՝ սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերն ու հանքային աղերն են: Դրանցից սպիտակուցները, ճարպերը և ածխաջրերի զգալի մասը բարդ օրգանական միացություններ են և ունեն խոշոր չափսեր, ինչի արդյունքում չեն կարող անցնել աղիների պատով և ներթափանցել արյան և ավշի մեջ: Այդ պատճառով այդ նյութերը պետք է նախապես ճեղքվեն՝ վերածվելով ջրում լուծելի մանր և պարզ միացությունների:
Սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի քայքայումն ավելի պարզ` ջրում լուծելի միացությունների, կատարվում է մարսողական համակարգում:
Մարսողության սկզբնական փուլում սննդանյութերը մանրացվում և խառնվում են մարսողական հյութերի հետ: Այնուհետև մարսողական հյութերի ազդեցության տակ խոշոր և բարդ օրգանական միացությունները քայքայվում են ավելի պարզ միացությունների և դառնում են լուծելի ու մատչելի ներծծման համար: Մարսողական համակարգի կառուցվածքը: Մարսողական համակարգը կազմված է մարսողական խողովակի օրգաններից և մարսողական գեղձերից: Մարսողական օրգաններն են բերանի խոռոչը, ըմպանը, կերակրափողը, ստամոքսը, 12 -մատնյա աղին, բարակ, հաստ աղիները, ուղիղ աղին և հետանցքը: Մարսողական գեղձերն են թքագեղձերը, լյարդը, ենթաստամոքսային գեղձը, նաև ստամոքսի ու աղիների լորձաթաղանթում գտնվող հսկայական քանակությամբ մանր գեղձերը: Մարսողական խողովակի պատերն արտաքինից պատված են շարակցական հյուսվածքային թաղանթով, միջին շերտը հարթ մկանային կազմություն ունի: Այդ մկանաթելերի կծկման շնորհիվ աղիների պարունակությունը տեղաշարժվում է, և, ի վերջո, չմարսված նյութերը հեռացվում են օրգանիզմից: Մարսողական խողովակի պատերի ներքին շերտը լորձաթաղանթն է, որը կազմված է գեղձային էպիթելից: Մարսողական ֆերմենտներ և դրանց դերը: Օրգանական նյութերի քայքայման գործընթացը կատարվում է մարսողական հյութերի (թուք, ստամոքսահյութ, աղիքահյութ, լեղի, ենթաստամոքսային հյութ) ազդեցության շնորհիվ: Դրանք պարունակում են սպիտակուցային ծագում ունեցող ֆերմենտներ, որոնք արագացնում են քիմիական ռեակցիաները: Ֆերմենտների ազդեցությունը խիստ յուրովի է: Յուրաքանչյուր ֆերմենտ ազդում է միայն որոշակի նյութի վրա:
Օրինակ` սպիտակուցները ճեղքվում են պեպսին ֆերմենտի (ստամոքսում), ճարպերը` լիպազի, իսկ ածխաջրերը` ամիլազի կողմից (բարակ աղիում): Ֆերմենտները գործում են միայն որոշակի միջավայրում, օրինակ` պեպսինը` թթվային, ամիլազը` հիմնային: Ֆերմենտներն ազդում են միայն որոշակի ջերմաստիճանում, մեծ մասամբ` 36−37 °C :
Մարսողական համակարգի խանգարումները առաջացնում են մի շարք հիվանդություններ, ինչպես նաև պատճառ են դառնում գիրության: Գիրությունը (մարմնի ավելորդ քաշ) շատ բարդ խնդիր է, քանի որ դրա առաջացման պատճառները ավելի շատ են, քան դրա դեմ պայքարի արդյունավետ միջոցները:

Բրոնխիալ ասթմա

Բրոնխիալ ասթմա խրոնիկական կրկնվող (ռեցիդիվող) վարակային կամ ոչ վարակային (ատոպիկ) բնույթի հիվանդություն է, որի պարտադիր ախտաբանական մեխանիզմներն են բրոնխների փոփոխված ռեակտիվականությունը (հիպերռեակտիվականությունը) պայմանավորված սպեցիֆիկ (իմունաբանական) կամ ոչ սպեսիֆիկ (ոչ իմունաբանական), ձեռքբերովի կամ բնածին գործոններով, և որի պարտադիր կլինիկական նշանը շնչահեղձության նոպան կամ ասթմատիկ վիճակը բրոնխների հարթ մկանների սպազմի, հիպերսեկրեցիայի, դիսկրինիայի և բրոնխների լորձաթաղանթի այտուցի հետևանքով:

Բրոնխիալ ասթման լայն տարածված հիվանդություն է: Տարածվածությունը աշխարհի տարբեր ռեգիոններում բավականի տատանվում է, մոտավորապես 3% 12%: Հատկապես լայն է տարածվածությունը տնտեսապես զարգացած երկրներում, ընդ որում հիվանդացությունը քաղաքի բնակիչների մոտ ավելի բարձր է, քան գյուղական: Ավելի հաճախ հիվանդանում են երեխաները (հատկապես տղաները) մինչև 15 տարեկան: Առաջին նշանները կարող են դիտվել 1-7 տարեկանում, 15-30 տարեկանում հիվանդացումը նվազում է, իսկ 40 ից բարձր կրկին սկսում է աճել, հատկապես 65 ից բարձր կանանց մոտ:

Նախագծային շաբաթ. կենսաբանություն

Տասը հետաքրքիր փաստեր մարդու ուղեղի մասին

Ուղեղը դա ամենաբարդ և ամենաքիչ ուսումնասիռված օրգանն է: Մենք նրա մասին շատ բան չգիտենք բայց չնայած դրան ահա մի քանի փաստեր նրա մասին:

1. Ուղեղի նյարդային ազդակներ շարժվում 270 կմ / ժ արագությամբ: Երբեւէ մտածել եք, թե ինչքան արաք եք արձագանքում արտաքինի տարբեր գռգռիչների վրա, եւ ինրու է մատը միանգամից ցավում ,երբ այն վնասում եք: Այս ամենը պայմանավորված է մարմնի բոլոր մասերից ուղեղի եւ հետի նյարդային ազդակների շարժի աներեւակայելի բարձր արագությամբ: Նրանք ապահովում են ռեակցիան եւ շարժվում են թանկ սպորտային մեքենայի արագությամբ:

2. Ուղեղը պահանջում է այնքան էներգիա, որքան 10 վտ լամպը: Մուլտֆիլմների հնարքը գլխի վրա լամպով այնքան էլ անհիմն չէ: Ձեր ուղեղը կարիք ունի այնքան էներգիայի, որքան փոքր լամպի, նույնիսկ այն ժամանակ, երբ դուք քնում եք:

3. Մարդկային ուղեղի բջիջը կարող է պահպանել ավելի քան հինգ անգամ ավելի շատ տեղեկություններ քան հանրագիտարանները: Գիտնականները չեն կարողանում համաձայնության գալ մարդկային ուղեղի հիշողության ծավալիվերաբերյալ, սակայն այն պարունակում է մոտավորապես երեք հազար տերաբայթ տեղեկատվության հիշողություն: Օրինակ, Բրիտանիայի ազգային արխիվները, 900-ամյա պատմությամբ, զբաղեցնում են ընդամենը 70 տերաբայթ, ուստի գնահատեք ձեր ուղեղի պաշարները:

4. Ուղեղը օգտագործում է արյան շրջանառության մեջ մտնող բոլոր թթվածնի 20% -ը: Ուղեղը կազմում է մարմնի քաշի ընդամենը 2% -ը, բայց ավելի շատ թթվածին է սպառում, քան ցանկացած այլ օրգան, ուստի թթվածնի պակասը միանգամից ազդում է ուղեղի վրա: Հետեւաբար, շնչեք ավելի խորը:

5. Գիշերը, ուղեղը շատ ավելի ակտիվ է, քան օրվա ընթացքում: Լոգիկական կլիներ մտածել հակառակ ձևով, որովհետեվ օրվա ընթացքում մենք կատարում ենք տարբեր գործողություններ, մտածում ենք, շփվում ենքՙ իսկ դա պահանջում է ավելի շատ էներգիա քան ուղարկի մահճակալում պարկելու ժամանակ: Սակայն պարզվում է ամեն ինչ հակառակ է: Երբ դու քնում ես միանում է ուղեղը: Գիտնականները չեն կարողանում բացատրություն տալ դրան, բայց ամեն դեպքում շնորակալություն ուղեղի հետաքրքիր երազների համար:

6. Գիտնականները ասում են ինչքան հաճախ է մարդը տեսնում երազ այնքան բարձր է նրա IQ-ի մակարդակը: Գուցե դա այդպես է, բայց չեմ կարծում, որ դու հիմար ես, եթե չես կարող հիշել քո երազները: Մարդկանց մեծ մասը չի հիշում իրենց երազները, իսկ երազի երկարությունը, ընդամենը 2-3 վայրկյան, բավական է հասկանալ, որ տեսնում եք ինչ — որ բան:

7. Նեյրոնները շարունակում են աճել մարդու կյանքի ընթացքում: Տարիներ շարունակ գիտնականներն ու բժիշկները կարծում էին, որ ուղեղը եւ նյարդային բջիջները չեն կարողանում աճել եւ վերականգնվել: Իհարկե, նրանք դա անում են ոչ այնքան ինտենսիվորեն, որքան մյուս հյուսվածքները, բայց նրանք ամբողջ կյանքի ընթացքում աճում են, ավելացնելով նոր եւ նոր տարածքներ `ուղեղը եւ դրա վրա ազդող հիվանդությունները ուսումնասիրելու համար:

8. Տեղեկությունը տարբեր նեյրոնների միջոցով անցնում է տարբեր արագություններով: Ոչ բոլոր նեյտրոններն են նույնը: Նյարդային բջիջների մի քանի տեսակներ կան, որոնց մասին տեղեկատվության անցման արագությունը տատանվում է կես մետրից մինչեւ գրեթե հարյուր քսան մետր վայրկյան արագությամբ:

9. Ուղեղը ինքնին ցավ չի զգում: Առանց ուղեղի, դուք չեք զգա ցավը. Եթե կտրեք ձեր մատը, ուղեղը ձեզ ազդանշան կտա, որ դրա հետ կապված մի բան կա, եւ կզգաք ցավ: Իսկ ուղեղը ինքն իրեն չի վնասում: Գլուխը կարող է ցավալ, որովհետև նրա մեջ կան շատ արյունատար անօդներ և նիարդային վերջույթներ որոնք և պատճառում են ցավը:

10. ուղեղի 80% -ը բաղկացած է ջրից: Ուղեղը կոշտ մոխրագույն զանգված չէ, ինչպես ցույց է տրված հեռուստատեսությամբ: Կենդանի ուղեղի հյուսվածքները փափուկ են, վարդագույն եւ ժելեանման են հյուսվածքների արյան հոսքի եւ բարձր հեղուկի պարունակության պատճառով: Այսպիսով, հաջորդ անգամ, երբ  ուզում եք ջուր խմել, մի հետաձքեք այն. Ուղեղը տառապում է:

Եթե ուզում եք իմանալ ավելին 100 фактов о человеческом теле