Ֆիլմի վերլուծություն- ՙՙՆապոլեոն Բոնապարտ՚՚

Այս ֆիլմի վերնագրից կարող ենք հասկանալ, որ ֆիլմը Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի մասին է:

Ֆիլմը սկսվում է ֆրանսիական մեծ հեղափոխությունից: Ֆրանսիայում այդ ժամանակ տիրում էր քաոս: Սկսվել էին շատ դաժանություններ Ֆրանսիայի արքայի և ազնվականների նկատմամբ: Թագավորին և նրա կնոջը սպանել էին: Այդ ժամանակաշրջանում իշխանությունն անցել էր բյուրոկրատների ձեռքը, ովքեր օր օրի դառնում էին ավելի դաժան և անխիղճ: Բոլոր այն մարդիկ, ովքեր չեին ընդունում նոր կարգերը, գնդակահարվում էին իշխանությունների կողմից: Սակայն այդ իրավիճակը Նապոլեոն Բոնապարտի համար դարձավ մեծ հնարավորություն, որից օգտվելով՝ նա կարողանում է դառնալ Ֆրանսիայի կայսեր:

Հետո ֆիլմում խոսքը գնում է Նապոլեոնի ծննդյան մասին: Նապոլեոնի ընտանիքը շատ հայտնի էր Իտալիայում: 15-րդ դարում նրա ընտանիքը տեղափոխվում է Կորսիկա կղզի և հաստատվում այնտեղ: Նրանց տեղափոխվելուց փոքր-ինչ ուշ իշխանության գլուխ է կանգնում Պասկուալե Պաուլին, ում օգնականն է դառնում Նապոլեոնի հայրը: 1768 թ.-ին կղզու վերաբերյալ որոշ իրավունքներ հանձնվեցին ֆրանսիայի թագավոր Լյուդովիկ 15-րդին, ով 1769 թ.-ին Պոնտենուովոի ճակատամարում գրավեց այն: Այդ դեպքից երեք ամիս անց ծնվում է Նապոլեոնը:Ավելի կոնկրետ՝ Նապոլեոն Բոնապարտը ծնվել է 1769թ.-ին օգօստոսի 15-ին Կորսիկա կղզու Այաչո կոչված վայրում: Հայրը՝ Կառլո Բոնապարտը, և մայրը՝ Լեդիցիա Ռամոլինիոն, իրենց համատեղ կյանքում ունեցել են տասներեք երեխա, որոնցից երկրորդը Նապոլեոնն էր: Երեխաներից հինգը դեռ մահացել էին վաղ տարիքում,  իսկ մնացած ութ երեխաներից հինգը տղաներ էին:

Բոնապարտների ընտանիքի անդամները միշտ եղել են նշանավոր ներկայացուցիչներ. Ժոզեֆ Բոնապարտ՝ Իսպանիայի թագավոր, Լյուսեն Բոնապարտ՝ Կանինոյի իշխան, Ժենոն Բոնապարտ՝ Էստոնիայի թագավոր, Լուի բոնապարտ՝ Հոլանդիայի թագավոր, Էլիզա Բոնապարտ՝ Դոքսանայի դքսուհի, Պալինա Բոնապարտ՝ Կվաստալայի դքսուհի, Կառոլինա Բոնապարտ՝ Կլեվեի դքսուհի:

Նապոլեոնը իր սկզբնական ուսումը ստացել է Այաչոյի քաղաքական դպրոցում: Այստեղ նա փայլել է մաթեմատիկական իմացություններով: Կա ինֆորմացիա, որ Նապոլեոնին խառը ասել են հազար թիվ և նա կարողացել է անսխալ կրկնել այդ բոլոր թվերը: 1778թ.-ին նա հեռանում է Կորսիկայից և ուսումը շարունակում Ֆրանսիայի Աթիոն քաղաքի քոլեջում: Այստեղ նա ընկերներ չի ունենում և, քանի որ հարուստ ընտանիքից չէր, շատ էր ընկնում կռիվների մեջ: Այստեղ նա նույնպես փայլում էր մաթեմատիկայի գերազանց իմացությամբ, սակայն սկզբնական տարիներին նա շատ թույլ էր հումանիտար առարկաներից: Երբեմն ուսուցիչները նրան չէին թողնում մասնակցել քննություններին, սակայն կարդալու նկատմամբ մեծ սերը հաղթեց ամեն ինչ: Նա հատկապես հետաքրքրված էր Ալեքսանդր Մակեդոնացու պատմությամբ:

Նապոլեոնը, կարողանալով հաղթել ՙՙԹագուհու վզնոց՚՚ կոչվող մրցույթում, տեղափոխվում է Փարիզի զինվորական ակադեմիա: Այստեղ նա խորացնելով իր գիտելիքները՝ կարողանում է դառնալ հմուտ զինվոր և ընդգրկվում Ֆրանսիայի բանակի մեջ: 

1792թ.-ից սկսած ժողովուրդը համախմբվեց և դուրս եկավ իշխանության դեմ: Սակայն նրանք չափազանց քիչ էին և առանց զենքի: Արքա Լյուդովիկը և նրա կինը բանտարկված էին: Սկսվեցին հակամարտություններ, եղան հարյուրավոր զոհեր: Վերջ դրվեց միապետությանը: 1793թ.-ին գլխատվեցին արքա Լյուդովիկ 16-րդը և նրա կինը: Նապոլեոնը այդ օրերին այս ամենի ականատեսն էր:

1793թ.-ին Ֆրանսիան պատրաստվում էր պատերազմել Բրիտանացիների դեմ: Ֆրանսիացիները ուզում էին դուրս քշել բրիտանացիներին իրենց հողերից: Այդ ժամանակ զորքերի հրամանատարն էր Նապոլեոն Բոնապարտը:Նրա կազմած ծրագիրը, որում հատուկ նշված էր հրետանիների օգտագործումը, ընդունվեց կառավարության կողմից:Հրետանիների շնորհիվ ոչնչացվեցին բրիտանական մի քանի նավեր, և հետո բրիտանացիները նահանջեցին: Այս հաղթանակից հետո Նապոլեոնը միանգամից նշանակվեց գեներալ: Այդ ժամանակ նա ընդամենը քսաներեք տարեկան էր:

Շատ հետաքրքիր էր ֆիլմում լսել Նապոլեոնի անձնական կյանքի մասին: Ասում են, որ մի օր Նապոլեոնին մոտենում է մի երեխա և խնդրում է, որ իրեն հանձնի ճակատամարտում զոհված՝ իր հոր սուրը: Այդ ժամանակ Նապոլեոնը հանձնում է երեխային իր սուրը: Երեխաի մայրը՝ Ժոզեֆինան, իր գեղեցկությամբ գրավում է Նապոլեոնի սիրտը: Ժոզեֆինայի կողմից ընդունվում է Նապոլեոնի ամուսնության առաջարկը: Նապոլեոնը սեփական պսակադրությունից ուշանում է մոտ երեք ժամ՝ զբաղվածության պատճառով, սակայն ամեն ինչ լավ է անցնում:

Ամուսնությունից երկու շաբաթ անց Նապոլեոնը պատրաստվում է գրավել Իտալիան: Նապոլեոնի զորքը, լսելով Իտալիան գրավելու ծրագիրը, հասկանում է, որ գործ ունի ավելի խելացի մարդու հետ, քան ինքն էր պատկերացնում:

Նապոլեոնը հեշտությամբ գրավում է Իտալիան և ձեռք  բերում մեծ համբավ: Իտալիան և մի քանի երկիր գրավելուց հետո ֆրանսիացիները պատրաստվում են հարձակվել Անգլիայի վրա: Սակայն նրանք ռիսկ չեն անում մտնել Անգլիա և որոշում են այն գրավել առանց այնտեղ մտնելու: 1798թ.-ին Նապոլեոնի գլխավորությամբ ֆրանսիական զորքը հայտնվում է ոչ թե Անգլիայում, այլ Եգիպտոսում: Նապոլեոնը հրամայում է զինվորներին գտնել եգիպտոսի բոլոր գանձերը: Սակայն դա նրանց չի հաջողվում: Նապոլեոնի զինվորնեիրց մեկը վկայում է, որ Նապոլեոնը անձամբ մտել է բուրգերից մեկը, սակայն այնտեղից դուրս գալուց հետո նա ունեցել է տարօրինակ վարք և ունեցել է անհասկանալի անհանգստություն: Բուրգից դուրս գալուց հետո նա հրամայում է զորքին ետ վերադառնալ:

Այս հարցը բոլորին է հետաքրքրում, թե ինչն է ստիպել նրան այդպես վարվել: Քանի որ ես չեմ հավատում միֆերին և այլ գերբնական ուժերին, իմ կարծիքով բրիտանացիները տեղյակ էիր դրա մասին և նրանք նախապես մտել էին բուրգ: Երբ Նապոլեոնը մտել է բուրգի մեջ, բրիտանացիները նրան սպառնացել են և ուզեցել են սպանել: Նա դուրս պրծնելով՝ այդտեղից զորքին հրամայում է ետ վերադառնալ և խուսափում է այդ վայրում բրիտանացիների հետ բախումից:

Այն ժամանակ, երբ Նապոլեոնը վերադառնում է Եգիպտոսից, իմանում է, որ իր կինը դավաճանել է իրեն: Իմանալով դա՝ նա հրաժարվում է հանդիպել նրա հետ: Սական Ժոզեֆինայի ներողութուններից հետո նա ընդունում է նրան: Չնայած դրան, Նապոլեոնը սիրավեպ է սկսում մի աղջկա՝ Դեզեռա Կառեի հետ: Քիչ ժամանակ անց Դեզեռա Կառեն մերժում է Նապոլեոնին, քանի որ նա հրաժարվում էր բաժանվել Ժոզեֆինայից և ամուսնանալ իր հետ: Նրանից հետո Նապոլեոնի կյանքում շատ կանայք են հայտնվում: Նրանցից մեկը՝ Մարիա Վալեսկայան պարգևում է նրան առաջին որդուն: Սակայն Նապոլեոնը սիրում էր իր կնոջը:

Շուտով Նապոլեոնի հաջողությունները հաջորդում են մեկը մյուսին: Նա դառնում է գրեթե ողջ Եվրոպայի տերը: 1804թ.-ին Փարիզում նա թագադրվում է և դառնում  ֆրանսիայի կայսր: Թագադրության ժամանակ նա վերցնում է Հռոմի պապի ձեռքից թագը և ինքն իրեն թագադրում: Հետո նա թագադրում է իր կնոջը՝ որպես կայսրուհի: Դա շատերին դուր չի գալիս, և Նապոլեոնի թշնամիները սկսում են կազմել դավադրության ծրագրեր:

Նապոլեոնը աստիճանաբար մեծացրեց ֆրանսիական կայսրությունը: Այն ձգվում էր Ատլանտյան օվկիանոսից միչև Կենտրոնական Եվրոպա: Հետագայում գրավված տարածքների ղեկավարներին Նապոլեոնը նշանակեց իր եղբայրներին, որոնք իրենց անունը դրեցին Նապոլեոն՝ իրնեց եղբոր պատվին:

1809թ.-ին Նապոլեոնը հանդիպում է իր կնոջը և հայտնում նրան, որ ընդմիշտ հեռանում է նրանից: 1810թ.-ի աշնանը Նապոլեոնը ամուսնանում է գեղեցկուհի Մարիա Լուիզայի հետ, ում հայրը, լինելով Ավստրիայի իշխան, Նապոլեոնի վաղեմի թշնամիներից էր: Մեկ տարի անց Մարիան Նապոլեոնին պարգևում է մեկ որդի: Տարիներ անց Նապոլեոնը որդուն նշանակում է Հռոմի թագավոր:

1812թ.-ի հունիսին նապոլեոնը իր զորքերով շարժվում է դեպի Ռուսաստան: Սակայն ցար Ալեքսանդրը, խախտելով Ֆրանսիայի հետ բարեկամական դաշինքը, պատրաստվում է պատերազմի ֆրանսիական զորքերի դեմ: Սեպտեմբերի 7-ին սկսվեցին բախումերը: Ռուսական զորքը սկսեց նահանջել: Այդ բախումների ժամանակ Նապոլեոնը կորցրեց տասներեք հազար զինվոր: Բախումներից հետո դեպի Մոսկվա ճանապարհը ազատ էր: Նապոլեոնը Մոսկվա մտնելուց հետո այն գտավ բոլորովին անմարդաբնակ: Իսկ առավոտյան ողջ տարածքում սկսվեցին հրդեհներ, որոնց հեղինակները ֆրանսիացիներն էին: Շուրջ մեկ ամսից ավելի Նապոլեոնը սպասում էր ռուսական ցարի հանձնվելուն: Սակայն ցարը ուներ խորամանկ ծրագիր: Նա սպասում էր ռուսական սառնամանիքին: Դա հիանալի ժամանակ էր հարձակման համար:Ցար Ալեքսանդրը իրագործեց իր ծրագիրը և հասավ հաղթանակի: Բոնապարտը, կարողանալով դուրս պրծնել բախումներից,  վերադառնում է ֆրանսիա:

1814թ.-ին Նապոլեոնը սեփական կամքով վայր է դնում կայսրի լիազորությունները, իրեն մի քանի հավատարիմ զինվորների հետ գնում Էլբա կղզի: Ֆրանսիական կայսրությունն անցնում է Լյուդովիկ 18-րդի  ձեռքը:

1815թ.-ին Նապոլեոնը իմանում է, որ ֆրանսիական զինվորները դեռ սպասում են իրենց մեծ կայսրին: Նա բաց չթողնելով այդ հնարավորությունը՝ վերադառնում է Ֆրանսիա: ֆրանսիայում նրան դիմավորում են մեծ շքեղությամբ: Նա խոստանում է մինչև իր վերջին ուժերը կռվել Ֆրանսիայի համար:

Նապոլեոնի վերջին և գլխավոր ճակատամարտը տեղի ունեցավ  բրիտանա-պրուսական զորքի հետ: Նապոլեոնի զորքը հաջողության հասավ բրիտանական զորքի դեմ, սակայն անսպասելի հայտնվեցին պրուսական զորքերը: Ֆրանսիական զորքը խուճապի մատնվեց և պարտություն կրեց բրիտանա-պրուսական զորքի կողմից:

Այս ամենից հետո Նապոլեոնը միչև կյանքի վերջ անցկացրեց Ս. Հեղինե կղզում: Այստեղ նրան հալածեց անբուժելի հիվանդությունը: Կա տեղեկություն, որ նրան առաջարկում են դուրս գալ կղզուց, սակայն նա չի համաձայնվում և ասում է, որ իր մահվանից հետո նրան թաղեն ֆրանսիայում:

Հավանաբար տեղյակ եք, որ Նապոլեոնը վախեցել է կատուներից: Իրականում Նապոլեոնը հավատում էր, որ սև կատուները կարող են բերել դժբախտություն, սակայն կատուներից իրականում վախենում էր նրա եղբորորդին՝ Նապոլեոն 3-րդը:

Ֆիլմից իմացանք, որ Նապոլեոնը իր հետ Ս.Հեղինե կղզի տարել էր մի կատվի, որի անունը դրել էր Բեն: Նա շատ ժամանակ էր անցկացնում կատվի հետ:

1840թ.-ին ֆրանսիայի թագավոր Լուի Ֆիլիպը խնդրում է անգլիացիներին վերադարձնել Նապոլեոնի մարմնի մասունքները և մերժում չի ստանում:

Ինձ շատ դուր եկավ Նապոլեոնի մասին ֆիլմը: Այս ֆիլմում կար այնպիսի ինֆորմացիա, որը մենք չէինք կարող հանդիպել գրքերում:

Реклама

Պատմություն. նոյ. 19-23

1. Ներկայացրե՛ք Ֆրանսիական հեղափոխության պատճառները և փուլերը.

Նախ` անգլիական բուրժուական հեղափոխությունը, սոցիալական ուղղվածությամբ հանդերձ, նաև ազգային հեղափոխություն  էր. անգլիական բուրժուազիան դաշնակցեց ազնվականության հետ և տապալեց թագավորական միահեծան իշխանությունը: Անգլիայում հաստատվեց ազնվականական-բուրժուական սահմանադրական միապետություն: Երկրորդ` անգլիական հեղափոխությունը տեռորի չվերածվեց, որովհետև շարժիչ ուժը ազգային ազնվականությունն ու բուրժուազիան էին, անգլիացիները գաղափարական ու սոցիալական պայքար էին մղում, մինչդեռ Ֆրանսիայում պայքարը դասակարգային-կլանային բնույթ ուներ: Չնայած քաղաքացիական պատերազմի առկայությանը` անգլիական հեղափոխությունը սեփական ժողովրդի սպանդի չվերածվեց, իսկ Ֆրանսիայում հարյուրհազարավոր մարդիկ գիլիոտինի զոհ դարձան:

XVIII դարում Ֆրանսիան կայացած, զարգացած ու հզոր միապետություն էր` Բուրբոնների արքայական դինաստիայի կառավարմամբ: Երկիրը հարյուրամյակների ընթացքում անթաքույց պայքար էր մղում եվրոպական մայրցամաքում գերիշխանության համար, և դա նրան հաջողվում էր. Ֆրանսիայի թագավորության դեմ կարող էր մրցակցել միայն Անգլիան, որ անվիճելի առավելություն ուներ ծովում և դրա շնորհիվ էլ կարողանում էր հավասարակշռություն պահպանել Ֆրանսիայի դեմ պայքարում: Ֆրանսիան ուներ նաև իր անդրծովյան գաղութները. մի խոսքով` ժամանակի հզորագույն երկրներից էր:
2. Ինչո՞վ է նշանավոր 1789թ. հուլիսի 14-ը.

Նշանավոր էր նրանով, որ հենց այդ օրն է կատարվել Բաստիլի գրավումը:
3. Ներկայացրե՛ք Նապոլեոն Բոնապարտի իրականացրած բարենորոգումները և դրանց նշանակությունը Ֆրանսիայի համար /գրավոր/.

Նապոլեոնը ծնվել է Կորսիկա կղզու Այաչչո քաղաքում, որը երկար ժամանակ գտնվում էր Ջենովայի հանրապետության տիրապետության տակ։ 1755 թվականին Կորսիկան ազատվել է ջենովական լծից և այդ ժամանակվանից սկսած փաստացի շարունակել է իր գոյությունը որպես ինքնուրույն պետություն տեղի հողատեր Պասկուալ Պաոլիի ղեկավարության ներքո։ Վերջինիս մտերիմ օգնականն էր Նապոլեոնի հայրը։

1768 թվականին Ջենովայի հանրապետությունը Կորսիկայի նկատմամբ իր իրավունքները հանձնել է Լյուդովիկոս 15-րդ թագավորին 40 մլն լիվրի դիմաց[Ն 1]։ 1769 թվականի մայիսին Պոնտե Նուովոյի ճակատամարտում ֆրանսիական զորքերը ջախջախել են կորսիկացի ապստամբներին։ Պաոլին և իր 340 զինակիցները գաղթում են Անգլիա։ Նապոլեոնի ծնողները մնացել են Կորսիկայում, իսկ նա ծնվել է այդ իրադարձություններից երեք ամիս հետո։ Պաոլին ընդհուպ մինչև 1790-ական թվականները մնացել է Նապոլեոնի կուռքը

Պատմություն. նոյ. 26-30

1. Ի՞նչ նպատակով հրավիրվեց Վիեննայի վեհաժողովը: Ովքե՞ր են գումարել:

Վիեննայի վեհաժողովը հրավիրվեց,  որտեղ որոշվեցին Եվրոպայի պետությունների սահմանները։ Այնտեղ մասնակցում էին մասնակցում էին 2 կայսր, 4 թագավոր, 2 թագաժառանգ և 215 իշխանական տների ղեկավարներ։

2. Զարգացման ո՞ր ուղին է նախընտրելի՝ հեղափոխակա՞ն, թե՞ բարենորոգումների: Հիմնավորե՛ք ձեր ընտրած տարբերակը:

Հռղափոխական ուղին այն ուղին է, որտեղ երկրի ինչ-որ խնդիր արմատախիլ է լինում և փոխվում, իսկ բարենորոգումի տարբերակում ուղղակի խնդիրը շտկվում է,  բարենորոգվում, ոչ թե փոխվում։ Կարծում եմ, որ երբեմն բարենորոգումների տարբերակը էլ ավելի ճիշտ է, քանի որ կան խնդիրներ, որոնք հեղափոխման ուղղակի ենթակա չեն, սակայն կան խնդիրներ որոնք էլ բարենորոգմամբ, շտկմամաբ էլ ավելի են խորանում, այդ ժամանակ արդեն պետք է գործի հեղափոխակաբ ուղին։
3. Համեմատե՛ք Եվրոպայում տեղի ունեցած հեղափոխությունները մեր երկրում տեղի ունեցած հեղափոխության հետ /գրավոր/.

Ես այդքան էլ տարբերություն չեմ գտնում, քանի որ երկուսն ոլ հեղափոխություն են, քանի որ երկուսն էլ կատարվել են միախումբ ժողովրդի շնորհիվ, երկուսն էլ երկրում փոխել են մի բան, փոփոխել են մարդկանց առօրյա օրը և կյանքը, միայն նպատակներն են, որ տարեր են և դա բնական է, քանի որ ամեն երկիր և պետություն ունի իր սեփական խնդիրը։

Պատմություն. նեյ. 12-17

1.Թվարկե՛ք ֆրանսիական լուսավորականներին և նրանց գլխավոր գաղափարները /գրավոր/

Ֆրանսիացի Շ.Մոնտեսքյոն պնդում էր, որ հասարակության զարգացման գլխավոր խթանը կատարյալ օրենքներն են և պետական կարգը:
2. Ի՞նչ է հեղափոխությունը: Ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել այն /գրավոր/

Հեղափոխությունը դա այն է, երբ ժողովուրդը կամ ինչ որ խումբ միասնական և միաբան հավաքվում է և որոշում է պայքարել և փոփոխել ինչ որ իրադարձություն, կանոն և այլն… Այստեղ ամենակարևորը միասնական և համախումբ լինելն է։
3. Ներկայացրե՛ք Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը /գրավոր/.

Թավշյա հեղափոխությունը մի միասնական և պատմական իրադարձություն էր հայերի պատմության մեջ, մենք բոլորս ի գլխավորմամբ`Նիկոլ Փաշինյանի պայքարում էինք։ Ամենակարևորը մենք միասնական էինք, միաբան, հզոր և այդ ամբողջ ուժը հզորություն է տալիս ամբողջ ժողովրդին և ազգին, երբ նայում և հիանում ես քո իսկ ազգի միաբանությամբ և կամքի ուժի ունակությամբ։