Պատմությունը որպես գիտություն: Դրա զարգացումը:

Զարգացումը իմ կարծիքով այն առաջընթացն է, որը ապրում է երկիրը: Չզարգացող երկիրը կարելի է համարել դատարկ երկիր, քանի որ հենց զագացումն է հնարավորություն տալիս նոր մտածմունքների, նոր առաջընթացների, նոր հնարավորությունների և բարենպաստ ապագայի: Զարգացումները լինում են տարբեր, դա կախված թ տվյալ ոլորտից, սակայն երբեմն զարգացումները, ոչ թե ինչ-որ նորություն ավելացնելն է, այլ հին սխալները ուղղելը: Երկիրը կարող է չունենալ նոր հնարավորություններ կամ նոր արժեքներ, սակայն ինչ-որ ուղղումներ անելով նա արդեն ապրում է նոր զարգացում: Կարծում եմ, որ ամենակարևոր զարգացումը, որ կարող է ապրել երկիրը դա գիտության ոլորտի զարգացումն է, քանի որ երբ գիտության ոլորտն է զարգանում, ստեղծվում է բարենպաստ ապագա, նոր հնարավորություններ և լավ կյանք է ձևավորվում այդ ամենի արդյունքում: Ամբողջ Հայկական մշակույթը 19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարի կեսին ապրեց զարգացում: Սակայն այն գիտնականները, ովքեր ձևավորել էին իրենց գործունեությունը այդ ժամանակահատվածում ստիպված էին աշխատել հայրենիքի սահմաններից դուրս, քանի որ այդ ժամանակ բացակայում էր ազգային անկախ պետությունը, նրանք աշխատում էին Եվրոպայում, Ռուսաստանում ԱՄՆ-ում և այլն: Անկեղծ ասած ես կցանկանայի առանձնացնել մի քանի գիտնականների, որոնց գործունեությունը ինձ ամենաշատն է գերել: Առաջինը որ կուզեի առանձնացնել՝ Մարգար Առուստամովն է, նա եղել է հայ բժիշկներից և ես նրան առանձնացրեցի, քանի որ այդ ժամանակ բժշկությունը այդքան էլ զարգացած չէր և չկային համապատասխան հարմարավետություններ և բժիշկ լինելը հատկապես այդ ժամանակ բարդ էր շատ: Նա նաև համարվում է բժշկական գիտությունների դոկտոր: Նրան ցարական կառավարությունը աքսորել էր Աստրախան: 1892թ այնտեղ տեղի ունեցավ խոլերիայի մեծ համաճարակ և որի ժամանկա նա մեծ օգնություն է ցուցաբերել հիվանդների դեմ և պայքարելով փորձել է կանխել դրա տարածումը:

1877 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի բժշկա-վիրաբուժական ակադեմիան և, որպես զինվորական բժիշկ, գործուղվել Կովկասյան ռազմաճակատ։ Մասնակցել է 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմին: 
1879 թվականին, զորացրվելուց հետո, վերադարձել է հայրենի Շուշի՝ ծավալելով բժշկական գործունեություն։  1895թ.-ից աշխատել է Սանկտ Պետերբուրգի Ելենսկու կլինիկական ինստիտուտում: 1890թվական ստացել է պրոֆեսորի տիտղոսը, իսկ 1889թվականին բժշկական գիտությունների դոկտոր:

Հայագիտության ոլորտի գիտնականներից կցանկանայի առանձնացնել Նիկողայոս Մառին: Նա այդ ժամանակահատվածում կատարել է մեծ պեղումներ և հետազոտական աշխատանքներ: Կատարել է Անիի պեղումներ: Այդ պեղումների արդյունքն է եղել <<Անի>> աշխատությունը: Նիկողայոս Մառն արևելագետ է, հայագետ, հնագետ: Անիի համակարգված պեղումներով սկզբնավորել է ծրագրված հնագիտական աշխատանքները Հայաստանում: Պեղումների ընթացքում հայտնաբերել է Բագրատունյաց Գագիկ Ա արքայի (990– 1020 թթ.) ամբողջական արձանը, ինչպես և Գագկաշեն եկեղեցին՝ հատակագծով ու ձևով նման Զվարթնոցին: Ճարտարապետական և արվեստի կոթողներից բացի՝ ուսումնասիրել է միջնադարյան քաղաքաշինությունը, քաղաքի սոցիալական ու վարչական կառուցվածքը, առևտուրն ու արհեստագործությունը և այլն: «Անի» աշխատությունը (1934 թ., ռուսերեն) վերոհիշյալ գիտական ուսումնասիրությունների ամփոփումն է: Նաև կարող եմ առանձնացնել քիմիկոս Ջակոմո Չամչյանին: 
Հետագայում Չամիչյանը տեղափոխվել է Վիեննա և ուսանել Վիեննայի Համալսարանում և պոլիտեխնիկումում՝ իրեն նվիրելով քիմիային։ 
Դեռևս այս տարիներին, լինելով ուսանող, նա հրապարակումներ է ունեցել կենդանաբանական դիտարկումների, թերթաքարերի (schist) բնույթի, և սպեկտրոսկոպիայի վերաբերյալ։ Հետագա ուսումը շարունակել է Հեսսենի համալսարանում, որտեղ ստացել է փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան:

Աղբյուրները՝

<<Հայոց պատմություն 8>> դասագիրք

https://hy.wikipedia.org/wiki/%D5%8B%D5%A1%D5%AF%D5%B8%D5%B4%D5%B8_%D5%89%D5%A1%D5%B4%D5%AB%D5%B9%D5%B5%D5%A1%D5%B6

http://am.hayazg.info/%D4%B1%D5%BC%D5%B8%D6%82%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B4%D5%B8%D5%BE_%D5%84%D5%A1%D6%80%D5%A3%D5%A1%D6%80_%D5%80%D5%B8%D5%BE%D5%B0%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D5%BD%D5%AB

https://hy.wikipedia.org/wiki/%D5%86%D5%AB%D5%AF%D5%B8%D5%B2%D5%A1%D5%B5%D5%B8%D5%BD_%D5%84%D5%A1%D5%BC

Реклама

Մայիսի 6-10 փաթեթ

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու «Հայկական մշակույթը 19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարի սկզբին» թեման՝
ա/ Կրթական համակարգը
բ/ Գիտության զարգացումը
գ/ Գրականությունը և մամուլը
դ/ Արվեստը և ճարտարապետությունը /բանավոր, դասագիրք, էջ 154-168/.

Առաջադրանքներ.
1. Ներկայացրե՛ք նշված ժամանակաշրջանի նշանավոր ուսումնական հաստատությունները:

Այդպիսի հաստատություններից կարող եմ նշել՝ Օրգանական լուսաքիմիա հաստատությունը, որի հիմնադիրը եղել է մեծ գիտնական Ջակոմո Չամչյանն, կամ այլ կերպ ասված Հակոբ Չամչյանը: 
2. Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ պատրաստե՛ք նյութ նշված ժամանակաշրջանի որևէ գիտնականի մասին:

Ջակոմո Չամիչյանը եղել է մեծ քիմիկոս և իր գործունեությունը սկսել է Հռոմի համլսարանում: Հենց նա է հիմնադրել օրգանական լուսաքիմիան: Կարծում եմ, որ տվյալ ժամանակահատվածում լինել քիմիկոս բարդ է, հատկապես երբ այդ ժամանակ քիմիան զարգացած այդքան էլ չէր: 
Ծնվել է թվականի օգոստոսի 27-ին Իտալիայի Տրիեստ քաղաքում։ Լինելով հայազգի ընտանիքի զավակ՝ նա հպարտանում էր իր ծագմամբ և ժառանգությամբ։ Չամիչյանների ընտանիքի հիմնադիր է համարվում 18-րդ դարի  մեծանուն հայազգի պատմաբան, քերականագետ, լեզվաբան, աստվածաբան և մանկավարժ Միքայել (Միշել) Աբրահամի Չամիչյանը, ովՎենետիկի Մխիթարյան միաբանության անդամ էր։ 
3. Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ պատրաստե՛ք նյութ նշված ժամանակաշրջանի արվեստի որևէ ներկայացուցչի մաին:

Գևորգ Բաշինջաղյանը սովորել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում և համարվում է այնտեղի սան: Նա նաև նշել է՝ Այդ շրջանի հայ նկարչությունը, այդ թվում նաև բնանկարը, գեղարվեստական նոր որակ և ազգային շեշտված դիմագծեր է ձեռք բերել հատկապես Մարտիրոս Սարյանի գործերում:

Բաշինջաղյանը նաև գրել է պատմվածքներ, նովելներ, պիեսներ, հոդվածներ՝ արվեստի ու գրականության վերաբերյալ, եռանդուն գործունեություն ծավալել Սայաթ-Նովայի տաղերի հավաքման և հրատարակման, նրա մահարձանի կառուցման, հայ ճարտարապետական կոթողների նորոգման համար: Բաշինջաղյանի ստեղծագործությունների գերակշռող մասը պահվում է Հայաստանի ազգային պատկերասրահում:

Ապրիլի 29-Մայիսի 3 փաթեթ

Ապրիլի 29-Մայիսի 3

Համաշխարհային պատմություն.
https://lib.mskh.am/images/books/Ham.-patm-8_nor-darer.pdf
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
ա/ Օսմանյան կայսրության և Իրանի արդիականացման փորձերը.
բ/ Ճապոնիայի և Չինաստանի արդիականացման փորձերը /բանավոր, դասագիրք, էջ 122-133/.

Առաջադրանքներ.
1. Ներկայացրե՛ք 1905-1911թթ. իրանական հեղափոխության ընթացքն ու նշանակությունը:

Պատճառը հակասությունների սրումն էր մի կողմից՝ իմպերիալիստների աջակցությունը վայելող կառավարող ֆեոդալական խմբավորման, Ղաչարական դինաստիայի, մյուս կողմից՝ սաղմնավորվող ազգային բուրժուազիայի, գյուղացիության, արհեստավորների և բանվորների միջև։ Իրանական հեղափոխության վրա մեծ ազդեցություն է գործել 1905 թ.-ին սկսված ռուս, հեղափոխությունը։

Իրանական հեղափոխության ընթացքում ստեղծվեցին ժողովրդա-դեմոկրատական կազմակերպություններ


2. Համեմատե՛ք Ճապոնիայի և Չինաստանի 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի զարգացման արդյունքները /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

Ապրիլի 22-26 փաթեթ…

Ապրիլի 22-26

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու «Մայիսյան փառահեղ հերոսամարտերը» թեման.
ա/ Սարդարապատի և Բաշ Ապարանի ճակատամարտերը
բ/ Ղարաքիլիսայի հերոսամարտը
գ/ Մայիսյան հերոսամարտերի պատմական նշանակությունը /բանավոր, դասագիրք, էջ 148-151/.

Առաջադրանքներ.
1. Ներկայացրե՛ք Մայիսյան հերոսամարտերի պատմական նշանակությունը /գրավոր, օգտվե՛ք տարբեր աղբյուրներից/.

Մայիսյան հերոսամարտերը Սարդարապատի (մայիսի 21–29), Բաշ Ապարանի (մայիսի 23–29), Ղարաքիլիսայի (մայիսի 24–28) ճակատամարտերն են, որոնք ձախողել են հայերին վերջնականապես բնաջնջելու երիտթուրքական ծրագիրը: Այդ հաղթանակների շնորհիվ Արևելյան Հայաստանի մի մասում վերականգնվել է հայկական պետականությունը. 1918 թ-ի մայիսի 28-ին հռչակվել է Հայաստանի առաջին հանրապետությունը:

Մայիսյան հերոսամարտերը Սարդարապատի (մայիսի 21–29), Բաշ Ապարանի (մայիսի 23–29), Ղարաքիլիսայի (մայիսի 24–28) ճակատամարտերն են, որոնք ձախողել են հայերին վերջնականապես բնաջնջելու երիտթուրքական ծրագիրը: Այդ հաղթանակների շնորհիվ Արևելյան Հայաստանի մի մասում վերականգնվել է հայկական պետականությունը. 1918 թ-ի մայիսի 28-ին հռչակվել է Հայաստանի առաջին հանրապետությունը:

Մայիսյան հերոսամարտերը Սարդարապատի (մայիսի 21–29), Բաշ Ապարանի (մայիսի 23–29), Ղարաքիլիսայի (մայիսի 24–28) ճակատամարտերն են, որոնք ձախողել են հայերին վերջնականապես բնաջնջելու երիտթուրքական ծրագիրը: Այդ հաղթանակների շնորհիվ Արևելյան Հայաստանի մի մասում վերականգնվել է հայկական պետականությունը. 1918 թ-ի մայիսի 28-ին հռչակվել է Հայաստանի առաջին հանրապետությունը:

Ապրիլի 15-19 փաթեթ…

Ապրիլի 15-19

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու «Հայաստանը և հայ ժողովուրդը 1-ին աշխարհամարտի տարիներին» թեման.
ա/ Հայոց մեծ եղեռնը
բ/ Ինքնապաշտպանական հերոսամարտերը 1915թ. /բանավոր, դասագիրք, էջ 122-132/.

Առաջադրանքներ.
1. Ձեր կարծիքով՝ ի՞նչ նշանակություն կունենա Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:

Անկեղծ ասաց շատ ցավալի է խոստովանել, սակայն կարծում եմ, որ Թուրքիայի համար մեր ցեղասպանության ճանաչումը ոչ մի փոփոխության չի հանգեցնի, այն ոչինչ նրանց մեջ չի փոխի, քանի որ կարծում եմ, որ նրանք մեզ այդքան հոգևոր և նյութական ցավ պատճառելուց հաստատ իմացել են, որ այդպես են անում, հաստատ հասկացել և գիտակցել են, որ մեծ ցավ են պատճառում և մենք՝հայերս մեծ կորուստ ենք ունենում նրանց պատճառով և նրանց համար նորություն չի լինի ճանաչելը ցեղասպանությունը:
2. Վերհանե՛ք 1915թ. ինքնապաշտպանական մարտերի պատմական նշանակությունը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

1915թ. Ինքնապաշտպանական մարտերը մեծ պատմական դեր խաղացին մեր կյանքում: Չնայած այն ամեն ինչը կատարվել էր հայրի կյանքում այսինքն Արևմտյան Հայաստանում և շատ ուրիշ հայաբնակ վայրերում մի պահ հիասթափեցրեց հայերեն, հուսահատ և թևաթափ արեց նրանց, սակայն հենց այդ ինքնապաշտպանությունը օգնեց հայերին նոր ուժ և եռանդ վերցնել, ոգեշնչվել և նորից գնալ առաջ, առաջ դեպի կռիվ: Ինքնապաշտպանությունը շատ-շատ հայերը օգնեց փախչել, օգնեց փրկվել, իսկ որոշ հայեր էլ մնացին մարտի դաշտում և պատվավոր կռվեցին: Հենց այդ պատճառով տվյալ ինքնապաշտպանությունը մեծ դեր խաղաց մեր կյանքում:

Ապրիլի 8-12 փաթեթ…

Ապրիլի 8-12

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու «Հայաստանը և հայ ժողովուրդը 1-ին աշխարհամարտի տարիներին» թեման.
ա/ Համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը
բ/ Հայ կամավորական շարժումը /բանավոր, Հայոց պատմություն-8, էջ 112-120/.

Առաջադրանքներ.
1. Ներկայացրե՛ք Օսմանյան կայսրության և Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերը Մերձավոր Արևելքում:

2. Ներկայացրե՛ք հայ կամավորական ջոկատները և նրանց հրամանատարական կազմը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

Կամավորական շարժումը սկիզբ առավ Առաջին համաշխարհային պատերազմի հենց սկզբից։ Ռուսական կայսրությունում բնակվող շուրջ 2 միլիոն 54 հազար հայերից ռուսական բանակ են զորակոչվում մոտ 200 հազար հոգի։ Իսկ Անտանտի բանակներում ծառայող հայերի թիվը 50 հազարի է հասնում։ Միաժամանակ հայ հասարակական-քաղաքական շրջանները ձեռնամուխ են լինում կամավորական ջոկատների ստեղծմանը։ Կամավորական ջոկատների կազմակերպումը նպատակ ուներ նպաստել ոչ թե ցարիզմի նվաճողական քաղաքականությանը, այլ օգտագործել նրա ռազմական ուժերը Արևմտյան Հայաստանն ազատագրելու համար։ Ռուսաստանի շահերը Մերձավոր Արևելքում և մասնավորապես Արևմտյան Հայաստանում համընկնում էին հայ ժողովրդի ազատագրական ձգտումներին։ Բացի հայերից, կամավորական ջոկատներ են կազմվում ասորիներից, հույներից, վրացիներից և կովկասյան այլ ժողովուրդներից։Ռուսական հրամանատարությունը, սակայն, վերջնականապես չի հրաժարվում հայ կամավորներից։ Նրանց, իհարկե, ավելի փոքրաթիվ խմբերով, օգտագործում է ռազմաճակատի տարբեր հատվածներում։

Դվին

330-338 թթ. Մեծ Հայքի թագավորն էր Տրդատ Մեծի որդի Խոսրով Կոտակ: Նրա գահակալության առաջին տարիներին կատարված շինարարական գործերից մեկը Դվին քաղաքի հիմնադրումն է (IV դ. 30-ական թթ.)։ Ըստ պատմիչների՝ այդ ժամանակ Արաքս գետը փոխել էր իր հունը և հեռացել Արտաշատի մոտից, որի պատճառով խախտվել էր մայրաքաղաքի ռազմական պաշտպանությունը։ Նախկինում Արաքսը պտույտ էր տալիս մայրաքաղաքի շուրջը և երեք կողմից պաշտպանում այն, իսկ այժմ քաղաքը զրկվել էր այդ պաշտպանությունից։ Բացի այդ, Արաքսի ընթացքը փոխվելու հետևանքով ջրերը դուրս էին եկել հունից և ստեղծել ճահիճներ մայրաքաղաքի շուրջը։ Անգամ, ըստ Մովսես Խորենացու, օդը դարձել էր վատառողջ։ Այս ամենն հաշվի առնելով՝ արքունիքն որոշում է մայրաքաղաքը տեղափոխել առողջ կլիմայով բարձրադիր մի վայր։ Արարատյան դաշտի շոգը և կլիման առողջացնելու համար քաղաքի մոտակայքում կատարում է անտառատնկումներ, որոնք պահպանվել են մինչև այժմ «Խոսրովի անտառ»անունով։ Նոր մայրաքաղաքի համար հարմար տեղ է ընտրվում Արտաշատից ոչ հեռու գտնվող Դվին կոչվող բլուրը, որտեղ և հիմնվում է քաղաքը։ Նորաստեղծ մայրաքաղաքում կառուցվում են արքունական ապարանքներ և այլ գեղեցիկ շենքեր։ Դվինը շարունակում էր մեծանալ և 428 թ. դառնում է Մարզպանական Հայաստանի կենտրոնը։ 450 թ. բերդապահ պարսիկ Վնդոն հայերին ձուլելու նպատակով Դվինում հիմնել է զրադաշտական ատրուշան, իսկ եկեղեցին վերածել մեհյանի, սակայն Վարդան Մամիկոնյանը, զորքով մտնելով քաղաք, կրկին վերահաստատել է քրիստոնեությունը։ Այնուհետև, հայ նախարարները Հայաստանի նկատմամբ բյուզանդացիների ու պարսիկների կրոնա-դավանափոխական նկրտումները ձախողելու նպատակով Գյուտ Արահեզացի կաթողիկոսին հորդորել են կաթողիկոսական աթոռը Էջմիածնից տեղափոխել Դվին։ Այդ նպատակով քաղաքի կենտրոնում՝ եռանավ եկեղեցու մոտ, կառուցվել են վեհարան, պաշտոնատներ, բարձրագույն դպրոցներ և այլ շենքեր։