Քվյարկությունները Հայաստանի Հանրապետությունում և Գերմանիայում

Բեռլինը Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաքն է։ Գերմանիան դեմոկրատական, սոցիալական, իրավական պետություն է։ Այն կազմված է 16 դաշնային երկրներից։ Պետությունը ղեկավարվում է Գերմանիայի հիմնական օրենքով՝ Սահմանադրությամբ։
Հայաստանը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է։ Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման և հավասարակշռման սկզբունքի հիման վրա։

Реклама

Ընտանիք և ազգ: Նախագիծ

Նպատակը-հասկանալ թե որնե ըտանիքի իդեալական ընտանիքը:

Խնդիրը-պարզել թե ինչ է ընտանիքը իրենից ներկայացնում

Ընթացքը-
Ընտանիք, ամուսնության վրա հիմնված՝ մարդկանց փոքր խումբ, որի անդամները միմյանց հետ կապված են կենցաղի ընդհանրությամբ, փոխադարձ օգնությամբ և բարոյական պատասխանատվությամբ։ Որպես սոցիալական երևույթ, ընտանիքը փոխվում է հասարակության տնտեսական հիմքի զարգացմանը համապատասխան՝ պահպանելով հարաբերական ինքնուրույնություն։ Բայց ընտանիք կարել է համարել նաեւ մարդկանց այն խումբը, որը հարազատ եւ կարեւոր է այդ մարդու համար։ Շատ հետաքրքիր է բայց շատ մարդիկ իրենց ընտանիքն են համարում իրենք ամբողջ շրջապատող մարդկանց։Անգամ այն մարդկանց, ովքեր իրենց վնաս են հասցնում։ Բայց մի կողմից ել եթե շատ երկար մտածենք եւ խորանանք կարող ենք ասել, որ մենք բոլորս ել ընտանիք ենք, որովհետեւ մենք բոլորս ել մի սերունդին ենք։ Ադամի ու Եվայի սերունդից ենք։

Հասարակական հարաբերություններ

Հասարակությունը մենք ենք, մեր աշխարհն է, ամեն ակնթարթն և վարկյանքը կապված է մեր հասարակության հետ, քանի որ մեր հասարակությունը մեր կյանքում շատ մեծ դեր են խաղում և չեն կարող մեր մասնիկը դարձած չլինել: Բնականաբար եթե մեր կյանքի մասնիկն են, ապա մենք ունենք նրանց հետ կապ, հարաբերություն, որոնցով շփվում ենք և միմիյանց հետ կապ հաստատում, այդ կապերը՝մարդկային հարաբերություններն են: Հարաբերության հիմնական երկու տեսակ գոյություն ունի՝առաջնային և գաղափարական: Առաջնային հարաբերության տեսակին այլ կերպ ասում են նյութական հարաբերության տեսակ: 
Նյութական (տնտեսական, արտադրական) հասարակական հարաբերությունները մարդկանց կամքից և գիտակցությունից անկախ, օբյեկտիվ անհրաժեշտությամբ գոյացող, նյութական բարիքների արտադրությանն ուղղված գործունեության հետևանք են։ Գաղափարական (քաղաքական, իրավական, բարոյական և այլն) հասարակական հարաբերություններն առաջանում են նյութական հասարակական հարաբերությունների բազայի վրա և վերջինի վերնաշենքն են։ Ես կարծում եմ, որ հարաբերությունների մեջ մարդը պետք է և նյութական և գաղափարական տեսակներն էլ օգտագործի, քանի որ հասարակության հետ կապը պետք է ամեն տեսակով պահպանվի, սակայն նաև կարծում եմ, որ մարդը հասարակության մեջ լինելով և կապ հաստատելով պետք է միշտ որոշ չափով հեռու մնա նրանցից, այսինքն չնիվիրվի և միանգամայն ընկերություն չանի միանգամից, քանի որ հետո կարող է հուսախափ լինել և հիասթափվել:

Հասարակական խմբեր

Հոդվածն՝այստեղ

Հասարակությունն այն շրջապատն է, որտեղ մենք ապրում ենք,այն մարդկաց խումբը, որոնք ամեն քայլափոխին մեր շուրջն ենք: Մենք ապրում ենք հասարկության մեջ և հասարակությունը մեր կյանքի անբաժանելի մասնիկն է,քանի որ չի կարող հասարակությունի ինչ-որ տարբերակով մեր վրա չազդի կապ չունի լավ, թե վատ, քանի որ այն մարդկանց խումբը, ովքեր ամեն վայրկյան մեր շուրջն են, չեն կարող մեզ վրա չազդել: Բնականաբար ինչպես լավ կարող են ազդել, այդպես էլ վատ և նրանք բաժանվում են խմբերի կամ տեսակների, ինչպես և մարդիկ: Մեկը՝ընկերասեր է, մյուսը՝նախընտրում է մնալ մենակ, ինչպես և մենք և մեր հասարակությունը մեր ամբողջ աշխարհն է, մեր երկիրը, քանի որ աշխարհ, կամ երկիր չի կարող լինել, առանց հասարակության, առանց մարդկանց, ովքեր կստեղծեն այդ երկիրը, ովքեր կդառնան այդ միջավայրի մասնիկը, կտորը: Բացի նրանից, որ հասարակությունը և մարդիկ տարբեր են, սակայն այդ խմբերի համար գոյություն ունեն միևնույն երևույթները, կամ տեսանկյունները, օրինակ՝մեղադրելը կամ պաշտպանելը, պաշտպանվելը, տարբեր արաքների դրսևորումներ, ասում են, որ հասարակության մարդիկ, ինչ-որ տեսանկյունից նաև շատ նման են: Հոդվածի մեջ ինձ դուր եկած հատվածը սա է՝ 
Հասարակական տարբեր ձևերի համար բնորոշ են միևնույն երևույթները. համատեղ գործունեություն, խուսափում, մեղադրում (անգլ.՝ scapegoating), մեծահոգություն, ռիսկերի բաժանում, վարձատրություն և այլն։ Օրինակ, հասարակությունը կարող է պաշտոնապես ճանաչել անհատի կամ խմբի արժանիքները՝ նրանց որոշակի կարկավիճակ շնորհելով, եթե վերջիններս իրականացնում են ցանկալի կամ հավանության արժանացած որոշակի գործողություն։ Բացառապես բոլոր խմբակցություններում դիտվում է խմբի հետաքրքրությունների շրջանակում անձնազոհ գործողությունների իրականացում և այլն։

Մարդկանց պահանջմունքները

Ամբողջությամբ հոդվածը կարելի է կարդալ՝այստեղ

Մենք բոլորս մեր կյանքում ունենք պահանջմունքներ: Պահանջմունքներ, որոնցով ապրում ենք, որոնք մեզ պետք է: Մարդը իր զարգացմանն ընդհառաջ ավելի շատ պահանջմունքներ է ունենում: Մեր կյանքում մենք ունենք երկու տեսակի պահանջմունքներ՝նյութական և հոգևորական: Նյութական պահանջմունքները դրանք այն պահանջմունքներն են, որոնք մեզ պետք են ապրելու համար՝սնունդ, տանիք, հագուստ և այլն, իսկ հոգևորական պահանջմունքները օրինակ՝ սեր, ջերմություն, շրջապատ: Կարծում եմ, որ մարդու կյանքում ամենակարևորը դա ջերմությունն է, որը ստանում է նա իր ծնողներից, իր մտերիմ ընկերներից, իր բարեկամներից, այդ ջերմությունն ու սերը չի կարելի փոխել ոչինչով և կյանքը առանց այդ հոգևորական պահանջմունքի դատարկ է, անգույն և շատ ձանձրալի: Այն ժամանակներից ի վեր պահանջմունքների մարդու կյանքի անբաժանելի մասն էին և մինչ այսօր այդպես էլ կա: Այն ժամանակվա պահանջմունքները մի քիչ այլ էին, այն ժամանակ մարդիկ պահանջմունք էին զգում, օրինակ տանիք փնտրելու, սնվելու հանդեպ, նրանց պահանջմունքները հիմնականում նյութական էին և գոյատևելու համար ստեղծված:Ահա այն մասը, որն ինձ ամենաշատն էր դուր եկել հոդվածը կարդալիս՝ 
Պահանջմունքները ընկած են մարդու հոգեկան ակտիվության հիմքում։ Մարդը ակտիվ է այնքանով, որքանով նա ունի պահանջմունքներ, որոնք անհրաժեշտ էբավարարել։ Սեփական պահանջմունքների գիտակցումը կապված է անձի ընդհանուր զարգացման, նրա գիտակցության, ինքնգիտակցության, խոսքի, մտածողության ձևավորման հետ։ Պահանջմունքների գիտակցումը կատարվում է աստիճանաբար, անձի զարգացման հետ զուգընթաց։

Նախագիծ Հանդուրժողականություն

Դանիել Քալաշյան, Առնո Բարզեգար-Նազարի, Դավիթ Մարտիրոսյան

Աշխատանքի խնդիրը. ինչպես հասկանալ հանդուրժողականությունը: Ինչ է այն իրենից ներկայացնում:

Աշխատանքի նպատակը. Հասկանալ հանդուրժաղականություն տերմինը:շ

Աշխանքի ընթացքը. 8-րդ դասարանի սովորողներից վերցնել հարցազրույց հանդուրժողականության մասին հետևյալ հարցերով:

Ձեր կարցիքով ի՞նչ է հանդուրժղականությունը:

Արժ՞ե հանդուրժել մարդկանց:

Ինչու՞ այո կամ ոչ:

Արդյո՞ք հանուրժաղականությունը ունի բացասական կողմեր:

Հարցազրույցից հետո կազմել եզրակացություն:

Արդարություն

Ի՞նչ է արդարությունը:

-Արդարությունը դարեր ի վեր հետաքրքել է մարդկությանը: Դա համարվում է այնպիսի արժեք, որի քննարկման գործընթացը մինչ այսօր ընթանում է: Մարդիկ պետք է այնպիսի զարգացվածության մակարդակ ունենա, որ կարողանա լրջորեն մոտենալ, հասկանալ, ընդունել և կիրառել այդ արժեքը: Արդարությունը իրավ է, այսինքն՝ աջ զարգացում, ոչ թե ձախ: Ցանկացած քայլ անելիս կամ հարց քննելիս դու պետք է դրա աճը տեսնես: Ամեն դարաշրջանում դա քննարկվել է: Ինձ համար տիպական օրինակ է մեծ ու ամենաուժեղ մտածողներից մեկը՝ Սայաթ Նովան, որը ասել է հետևյալ  խոսքերը, որ մինչև այսօր հնչում է  որպես արժեք. «Արդար դատե. չէ վուր թագավոր իս դուն,Վաստանում տեր ու զորավար իս դուն…»:

Արդարության չափանիշը միևնույն համարել բոլոր մարդկանց մոտ հնարավոր չէ, քանի որ որքան մարդ կա, այնքան էլ կա մոտեցում այս արժեքի նկատմամբ: Այդ պատճառով հասարակագետները արդարության երեք տեսակ են ներկայացնում`բաշխման, ուղղման և ընթացակարգային: