Գինու մասին 15 հետաքրքիր փաստ

Գինին շատ հին ալկոհոլային խմիչք է և մարդիկ գինեգործությամբ զաղվել են դեռ շատ վաղ ժամանակաշրջաններից: Գինու մասին հիշեցվում է Աստվածաշնչում և հունական ու հռոմեական առասպելներում: Գինու մասին առասպելներ ունեն համարյա թե աշխարհի բոլոր երկրները: Գինի իր երկար պատմության ընթացքում ձեռք է բերել բազմաթիվ հետաքրքիր փաստեր: Ես կներկայացնեմ ձեզ գինու մասին 15  հետաքրքիր փաստ:

1.Հին ժամանակներում գինին սկզբում տանտերն էր ըմպում, որպեսզի հյուրերը համոզվեն, որ խմիչքը թունավոր չէ։ Եվ այստեղից էլ առաջացել է «Խմել առողջության համար» արտահայտությունը։

36 наинтереснейших фактов о вине

2.Գինու համտեսումն իրականում բույրի գնահատումն է։ Կանայք ավելի լավ հոտառություն ունեն, քան տղամարդիկ, այդ իսկ պատճառով փորձարկման համար ավելի հաճախ կանանց են վերցնում։

 

3.Ոչ բոլոր գինիների համն է ժամանակի ընթացքում լավանում։ Գինիների մեծամասնությունը նախատեսված է միանգամից օգտագործելու համար, և միայն սակավաթիվ գինիների համն է տասնամյակների ընթացքում լավանում։

36 наинтереснейших фактов о вине

4.Կարմիր գինին կարմիր գույն ունի, քանի որ խմորման ընթացքում այն խաղողի կեղևի գույնն է ստանում։ Սպիտակ գինին խմորման գործընթացի միջով չի անցնում։

36 наинтереснейших фактов о вине

5.Հին Հռոմում կանանց արգելում էին գինի օգտագործել։ Եթե կինն այդ օրենքը խախտում էր, ամուսինը նրան սպանելու իրավունք ուներ։ Մ.թ.ա. 194թ. մահապատժի փոխարեն սկսեցին ամուսնալուծվել։

 

6.Գինին օրգանիզմի վրա ոչ միայն լավ ազդեցություն է թողնում, այլև կարող է ստամոքս-աղիքային, կրծքի քաղցկեղի պատճառ դառնալ։

36 наинтереснейших фактов о вине

7.Գինու համտեսման ընթացքում հարկավոր է խմիչքը մի փոքր բերանի մեջ պահել։ Որակով գինու համն ավելի երկար կմնա, իսկ ցածր որակով գինու դեպքում՝ չի մնա։

 

8.Թանկ, ավելի ծանր սննդի հետ թունդ գինի են օգտագործում, թեթև սննդի հետ թեթև գինի են օգտագործում։ Բացի այդ, կարմիր գինին կարմիր մսի հետ են մատուցում, սպիտակ գինին՝ սպիտակ մսի հետ, իսկ քաղցր գինին՝ աղանդերի հետ։

 

9.Շատերը կարծում են, որ շամպայնը ստեղծվել է Պիեռ Պերինիոն անունով վանականի կողմից, սակայն դա այդպես չէ։ Եվ չնայած նա չէ փրփրուն գինու հայտնաբերողը, սակայն նա էլ ավելի է կատարելագործել այն։

 

10.Համաձայն Եվրամիության՝ փրփրուն գինին, որն արտադրվում է Ֆրանսիայի Շամպայն նահանգի սահմաններից դուրս, չի կարող «շամպայն» կոչվել։

36 наинтереснейших фактов о вине

11.Մի գավաթ չոր կամ կարմիր գինին պարունակում է մոտ 110 կալորիա։ Որքան քաղցր է գինին, այնքան կալորիաներն ավելի շատ են։

36 наинтереснейших фактов о вине

12.Հին աշխարհում գինին տարբեր ազգերի մարդկանց միջև հարաբերություններ էր հաստատում և փոխանակման ապրանք էր հանդիսանում։ Օրինակ՝ հույները խմիչքը փոխանակում էին թանկարժեք մետաղների հետ, իսկ հռոմեացիները՝ ստրուկների հետ։

36 наинтереснейших фактов о вине

13.Գինու գավաթը բռնելու ճիշտ և սխալ տարբերակներ կան։ Պետք է գավաթի ոտքը բռնել, այլ ոչ թե հենց գավաթը, քանի որ այն կտաքացնի Ձեր ձեռքի ափը։

 

14.Խոհանոցը գինին պահելու համար վատագույն վայրն է։ Որպես կանոն, խոհանոցում բավականին շոգ է։ Սառնարանը ևս գինին պահելու համար լավ վայր չէ. այն չափազանց սառն է։

 

15.Որպես կանոն, ժամանակի ընթացքում կարմիր գինին կորցնում է իր գույնը, այն ստանում է կաս-կարմիր երանգ։ Սպիտակ գինին դառնում է ոսկեգույն երանգով շագանակագույն։

36 наинтереснейших фактов о вине

Реклама

Գինու օգտակար հատկությունները

Խաղողի գինու քիմիական և ֆիզիոլոգիական հատկությունները համապատասխանում են բժշկական նպատակներով դրանց կիրառման համար: Գինեբուժության կամ բժշկական նպատակներով խաղողի գինու կիրառման մասին գիտությունը կոչվում է էնոթերապիա:

Իր բնույթով, քիմիական բաղադրությամբ և դիետիկ հատկություններով գինին զարմանալիորեն համապատասխանում է մարդու ֆիզիոլոգիային: Գինին դրական կենսաէներգետիկ և ամրապնդող ներգործութուն ունի մարդկային օրգանիզմի վրա, նպաստում է կենսական ուժերի վերականգնմանը, հատկապես ծերերի մոտ:

Գինին նաև օրգանիզմը հագեցնում է օգտակար միկրոէլեմենտներով, վիտամիններով և ամինաթթուներով, խոչընդոտում է աթերոսկլերոզի առաջացմանն ու զարգացմանը: Այն ունի վառ արտահայտված հակամանրէաբանական հատկություն: Հետազոտությունները ցույց են տվել, որ գինին ոչնչացնում է տուբերկուլյոզի, խոլերայի, մալարիայի և այլնի մանրէները: Այդ է պատճառը, որ համաճարակների ժամանակ բուժակները խորհուրդ են տվել ջրի փոխարեն գինի խմել, մանավանդ, որ սեղանի դառը գինին հիանալիորեն հագեցնում է ծարավը:
Կաղնու տարաներում հնեցված կարմիր գինին օգտակար է աղեստամոքսային տրակտի խանգարումների և հիվանդությունների դեպքում:

Նրանք, ովքեր որոշել են հետևել իրենց առողջությանը, պետք է հաշվի առնեն մի կարևոր հանգամանք ևս. բուժական հատկություններով օժտված են միայն անարատ, որակյալ գինիները:

Հայկական գինու լեգենդները

Հայոց բնաշխարհը անզուգական խաղող ու գինի ստանալու ի վերուստ տրված շնորհ ունի: Համաձայն Աստվածաշնչյան հայտնի պատմության` Հայաստանը հանդիսանում է խաղողագործության և գինեգործության բնօրրանը: Աշխարհում կան շատ հրաշալի և գեղեցիկ լեգենդներ գինու գյուտի մասին, բայց ամենահինը Աստվածաշնչյան պատմությունն է: Ըստ լեգենդի` մարդկությունը բացահայտեց գինու համը և զգաց դրա ազդեցությունը այն ժամանակ, երբ Նոյ Նահապետը ջրհեղեղից հետո Արարատ լեռան ստորոտին տնկեց խաղողի առաջին որթը: Նոյին գինու պատրաստման գաղտնիքը բացահայտել էր այծը, ով կերել էր խաղողի վայրի պտուղներ և հարբելու արդյունքում սկսել էր հրմշտել մյուս կենդանիներին: Որից հետո էլ Նոյը Արարատ լեռան լանջերին խաղող տնկեց, և վերջինիս պտուղներից էլ գինի ստացավ: Գինին այնքան համեղ էր, որ չդիմացավ գայթակղությանը` «խմեց և արբեց»: Ահա առաջին տեղեկությունը հայոց խաղողի և գինու մասին, այնքան հին, որքան աշխարհն է, այնքան հավաստի, որքան, որ ճշմարիտ է հին կտակարանը:

Երբ Նոյ նահապետը ջրհեղեղից հետո ոտք է դրել ցամաքին, ծնկի է իջել, խուրջինից հանել է խաղողի վազի մի փոքրիկ ընձյուղ և տնկել այն Արարատի ստորոտում։

Արարատյան դաշտավայրն աչքի է ընկնում մեղմ կլիմայով, արևոտ օրերի առատությամբ և փափուկ հողով։ Այստեղ խաղողը սնվում է արևի շողերից՝ նմանվելով աստվածային հյութով լեցուն դեղին սաթի։

Երբ հովտի առաջին բնակիչները փորձել են պտուղները, հիացել են նրա հիասքանչ համով: Խաղողն կերել են առավոտից երեկո և չեն հագեցել: Բերքն այնքան առատ էր, որ յուրաքանչյուր տանը բոլոր ամանները խաղողով էին լցված: Ավելացած խաղողը մարդիկ լցրել են տակառների մեջ և իջեցրել նկուղները:

Ձմռանը հիշել են նկուղներում պահված խաղողի մասին: Բայց երբ բացել են տակառները, տեսել են արդեն քամված, սմքած հատիկները և ինչ-որ հեղուկ: Ափսոսել են դուրս թափել ամռան վերջին բուրմունքը: Ասում են՝ մեր նախնիներից մեկը որոշել է համտեսել տակառում մնացած խաղողի հյութից և հիացմունքից շնչահեղձ է եղել։ Մյուսներն էլ են փորձել անսովոր քաղցր ըմպելիքը: Խմել են, գինովացել և զվարճացել:

Այսպես Հայաստանում ի հայտ են եկել առաջին գինին և առաջին գինեգործները, որոնք հազարամյակներ անց էլ պահպանում են գինեգործության ավանդույթները:

Խաղողի սիմվոլիզմը

Քրիստոնեական պատկերագիտության մեջ հաճախ կարելի է տեսնել խաղողի պատկերներ։ Այն մի քնաի անգամ հիշատակվում է Նոր կտակարանում։ Օրինակ՝ ամերիկացիները երկնային արքայության մասին առակ ունեն, որում երկնային արքայությունը նմանեցնում են Աստծուն, ով սկսում է իր աշխատողների ուշադրությունը հրավիրել իր խաղողի տնկարաններին։ Որթատունկը կիրառվում է որպես Հիսուս Քրիստոսի խորհրդանիշ՝ հիմնվելով իր իսկ հայտարարության վրա․ «Ես որթատունկ եմ»։ Այդ իմաստով որթատունկ է տեղակայվել Կոստանդիանոս Ա Մեծի քրոջ՝ Ֆլավիա Յուլիա Կոնստանտիայի շիրմի վրա և այլ տեղերում։ Բյուզանդական արվեստում խաղողի որթատունկը և խաղողային կազմվածքը վաղ շրջանի խճանկարներում և Մաքսիման Ռավեննայի գահի վրա ՝որպես զարդարանք։

Որթատունկը (սովորաբար մշակովի խաղողի) դեռևս հնագույն ժամանակներից կիրառվել է որպես խորհրդանիշ։ Հունական դիցաբանության մեջ Դիոնիսոսըայգեկութքի աստվածն էր, այդ իսկ պատճառով նրա ատրիբուտները մրգի փնջերով որթատունկն է։ Հետևապես բաքոսատոնական միջոցառումների ժամանակ նրա ծառաները որպես ատրիբուտ որթատունկ էլ էին պահում թիրսոսի հետ միասին, իսկ վերջինս հաճախ միահյուսվում էր խաղողի ճյուղերի հետ։ Այդ իսկ պատճառով գինու հունական գավաթը (կանտարոսը) սովորաբար զարդարվում է որթատունկով և խաղողով, իսկ գինեխմություննն ընդունվում է որպես աստվածային գինարբուք։

Խաղողի օգտակար հատկություններ և հակացուցումները

Խաղողն իր յուրահատուկ օգտակար հատկություններով բուժում է փորկապությունը, հոգնածությունը, մարսողական, երիկամային խնդիրները, մակուլադեգեներացիան և կանխում է կատարակտը: Խաղողը հարուստ է վիտամիններ A-ով, C-ով, B6-ով և պարունակում է ֆոլիաթթու: Հիշեցնենք, որ խաղողը մի շարք հանքանյութերի՝ կալիումի, կալցիումի, երկաթի, ֆոսֆորի, մագնեզիումի և սելենի աղբյուր է:

Խաղողը պարունակում է ֆլավոնոիդներ, որոնք հզոր հակաօքսիդանտներ են: Այս հակաօքսիդանտները դանդաղեցնում են ծերացման պրոցեսները և կրճատում են ազատ ռադիկալների վնասները:

հակացուցումները

խաղողը հատկացուցված է շաքարային դիաբետը, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցի, ճարպակալման, տուբերկուլյոզի սուր ձևերի, ստոմատիտի, սրտաին սուր անբավարարության, լյարդի ցիոզի և մի շարք այլ հիվանդությունների ժամանակ:

Ինչո՞վ է օգտակար խաղողը

Создайте веб-сайт на WordPress.com
Начало работы