Հետաքրքիր փաստեր գինու մասին

Գինու համտեսումն իրականում բույրի գնահատումն է։ Կանայք ավելի լավ հոտառություն ունեն, քան տղամարդիկ, այդ իսկ պատճառով փորձարկման համար ավելի հաճախ կանանց են վերցնում։

Ոչ բոլոր գինիների համն է ժամանակի ընթացքում լավանում։ Գինիների մեծամասնությունը նախատեսված է միանգամից օգտագործելու համար, և միայն սակավաթիվ գինիների համն է տասնամյակների ընթացքում լավանում։

Կարմիր գինին կարմիր գույն ունի, քանի որ խմորման ընթացքում այն խաղողի կեղևի գույնն է ստանում։ Սպիտակ գինին խմորման գործընթացի միջով չի անցնում։

Հին Հռոմում կանանց արգելում էին գինի օգտագործել։ Եթե կինն այդ օրենքը խախտում էր, ամուսինը նրան սպանելու իրավունք ուներ։ Մ.թ.ա. 194թ. մահապատժի փոխարեն սկսեցին ամուսնալուծվել։

Գինին օրգանիզմի վրա ոչ միայն լավ ազդեցություն է թողնում, այլև կարող է ստամոքս-աղիքային, կրծքի քաղցկեղի պատճառ դառնալ։

Գինու համտեսման ընթացքում հարկավոր է խմիչքը մի փոքր բերանի մեջ պահել։ Որակով գինու համն ավելի երկար կմնա, իսկ ցածր որակով գինու դեպքում՝ չի մնա։

Թանկ, ավելի ծանր սննդի հետ թունդ գինի են օգտագործում, թեթև սննդի հետ թեթև գինի են օգտագործում։ Բացի այդ, կարմիր գինին կարմիր մսի հետ են մատուցում, սպիտակ գինին՝ սպիտակ մսի հետ, իսկ քաղցր գինին՝ աղանդերի հետ։

Շատերը կարծում են, որ շամպայնը ստեղծվել է Պիեռ Պերինիոն անունով վանականի կողմից, սակայն դա այդպես չէ։ Եվ չնայած նա չէ փրփրուն գինու հայտնաբերողը, սակայն նա էլ ավելի է կատարելագործել այն։

Реклама

Ջրածնի ստացումը լաբարատորիայում

Նպատակը՝

Այս նախագծի և գործնական աշխատանքի օգնությամբ մենք պարզելու ենք, թե ինչպես են ստանում ջրածին լաբարատորիայում, ուսումնասիրելու ենք ջրածինը, նրա մասին ավելի շատ տեղեկություններ ենք իմանալու, հետազոտելու նրա քիմիական հատկությունները և ի վերջո խորանալու ենք քիմիայի մեջ:

Փորձերի բանաձևերը՝

1.Zn+2HCl=ZnCl2+H2
2H2+O2=2H20(շառաչող գազ)

2.Na+2H2O=2NaOH+H2

3. CuO+H2O=H2O+Cu(ջրածինը՝որպես վերականգնիչ)

4.NaOH+HCl=NaCl+H2O(չեզոքացման ռեակցիա)

Ջրածին

Ջրածնի անձնագիրը՝

Քիմիական նշանը-H
Քիմիական բանաձևը-H2
Հարաբերական ատոմային զանգվածը(Ar)=1
Հարաբերական մոլեկուլային զանգվածը(Mr)=2
Օքսիդացման աստիճանը-0,1, -1
Դիրքը-1պարբերություն, 1խումբ, գլխավոր ենթախումբ, 1կարգաթիվ
Ատոմի բաղադրությունը և կառուցվածքը-1p, 0n, 1e
Մեկ ատոմի զանգվածը=1,66-23գ

Ջրածնի տարածվածությունը՝

Ջրածինը ամենատարածված քիմիական տարրն է Տիեզերքում. կազմում է աստղերի և Արեգակի զանգվածի մոտ կեսը, Արեգակի մթնոլորտի 84 %-ը, միջաստղային միջավայրի և միգամածությունների հիմնական մասը: Աստղերի ընդերքում ջրածնի ատոմների միջուկները վերածվում են հելիումի ատոմների միջուկների (ջերմամիջուկային սինթեզ), և անջատվում է մեծ քանակությամբ էներգիա: Ջրածնի պարունակությունը երկրակեղևում 0,15 % է, ընդհանուր պարունակությունը Երկրի վրա՝ 1 %: Ջրածինը Երկրի վրա ազատ վիճակում հանդիպում է հազվադեպ՝ որոշ հրաբխային և այլ բնական գազերում, օդում՝ 10-4%:Ջրածինը մտնում է ամենատարածված նյութի՝ ջրի (11,19% ըստ զանգվածի), ինչպես նաև քարածխի, նավթի, բնական գազերի, կենդանական ու բուսական օրգանիզմների բաղադրության մեջ:

Ջրածնի քիմիական հատկությունները՝

Սովորական պայմաններում ջրածին պարզ նյութը՝ H2, փոխազդում է միայն ֆտորի հետ, իսկ քլորի հետ՝ լույսի ազդեցության տակ: Բազմաթիվ քիմիական տարրերի ատոմների հետ այն փոխազդում է տաքացման պայմաններում: Հիմա դուք կարող եք տեսնել, թե ինչպես է ջրածինը փոխազդում որոշ նյութերի հետ…
Ջրածնի ատոմը խիստ ռեակցիաունակ է և շատ արագ առաջացնում է H2 մոլեկուլը։ Ատոմական ջրածնով աշխատող այրիչը ստեղծում է 4000 °С բարձր ջերմաստիճան, որը պայմանավորված է H2-ի կապի մեծ էներգիայով H+H→H2:

•Ծծմբի հետ տաքացման պայմաններում առաջանում է ծծմբաջրածին՝ •

•H2+S=H2S •

•Ազոտի հետ առաջանում է ամոնիակ միայն կատալիզատորի ներկայացմամբ, բարձր ճնշման և ջերմաստիճանի պայմաններում՝ •  •3H2+N2=2NH3

Ջրածնի ֆիզիկական հատկությունները՝

•Ջրածինն անգույն, անհոտ, անհամ գազ է:  Ջրում գործնականորեն չի լուծվում: Սովորական պայմաններում 100լ ջրի մեջ լուծվում է 2լ ջրածին: Հեղուկանում է -253աստիճանում: Ջրածինը շատ թեթև տարր է, այն ամենաթեթևն է և ջրածինը ամենատարածվածն է տիեզերքում:

Գործնական աշխատանք քիմիական ռեակցիաներ

Փորձ 1. Մետաղների (մագնեզիումի, պղնձի)փոխազդեցությունը թթվածնի հետ:

Mg->MgO->Mg(OH)2

Սարքավորումներ`Սպիրտայրոց, հալքանոթի աքցան, բաժակ

Ազդանյութեր`մագնեզիում, պղինձ, ջուր, հայտանյութեր.

Այս փորձի ժամանակ մենք այրեցինք մագնեիզումը և տեսանք ինչպես է այն ազդում թթվածնի հետ:

20181130_093854

փորձ 2

Մալաքիտի ջերմային քայքայումը:

Սարքավորումներ`Լաբորատոր կալան, փորձանոթ, սպիրտայրոց, լուցկի, գազատար խողովակ ունեցող խցան:

Ազդանյութեր`Մալաքիթի (CuOH)2CO2 փոշի, ջուր, ջրածնի պերօքսիդի լուծույթ,կրաջուր

Փորձանոթը դնենք հորիզոնական դիրքով լաբորատոր կալանին:Գազատար խողովակի ծայրն տաենեք կրաջուր պարունակող բաժակի մեջ ու մալաքիթը տաքացնենք:Փորձանոթի պատերին հայտնվում են ջրի կաթիլներ: Գազատար խողովակից դուրս եկող գազը պղտորում է կրաջուրը ,ինչը հաստատում է , որ քայքայումից առաջացել է նաև ածխածնի (IV) օքսիդ(CO2):

20181130_094949
20181130_095006

Cu2CH2O5= CuO+H2O+CO2

Քիմիական ռեակցիաներ

Քիմիական ռեակցիաները բազմաթիվ են ու բազմաբնույթ: Մի շարք ընդհանուր հատկությունների համաձայն, քիմիական ռեակցիաները հնարավոր է դասակարգել, որը բավական դյուրացնում է նրանց ուսումնասիրությունը:

Ըստ սկզբնանյութերի և վերջանյութերի թվի ու բաղադրության՝ ռեակցիաները լինում են.

  • միացման
  • քայքայման
  • տեղակալման
  • փոխանակման

Միացման քիմիական ռեակցիայի ժամանակ երկու կամ ավելի նյութերից ստացվում է մեկ բարդ նյութ:

Միացման ռեակցիայի ելանյութերը կարող են լինել ինչպես պարզ, այնպես ել բարդ նյութեր:

Օրինակ, երկու բարդ նյութերի՝ կալցիումի օքսիդի և ջրի փոխազդեցությունից ստացվում է մեկ ավելի բարդ նյութ՝ կալցիումի հիդրօքսիդ:

Քիմիական ռեակցիաները բազմաթիվ են ու բազմաբնույթ: Մի շարք ընդհանուր հատկությունների համաձայն, քիմիական ռեակցիաները հնարավոր է դասակարգել, որը բավական դյուրացնում է նրանց ուսումնասիրությունը:

Ըստ սկզբնանյութերի և վերջանյութերի թվի ու բաղադրության՝ ռեակցիաները լինում են.

միացման
քայքայման
տեղակալման
փոխանակման

Միացման քիմիական ռեակցիայի ժամանակ երկու կամ ավելի նյութերից ստացվում է մեկ բարդ նյութ:

Միացման ռեակցիայի ելանյութերը կարող են լինել ինչպես պարզ, այնպես ել բարդ նյութեր:

Օրինակ, երկու բարդ նյութերի՝ կալցիումի օքսիդի և ջրի փոխազդեցությունից ստացվում է մեկ ավելի բարդ նյութ՝ կալցիումի հիդրօքսիդ:

Քիմիական կապերի ամփոփում

1.Ներքոբերյալ   նյութերում  որոշեք  քիմիական  կապերի  տեսակները, լրացրեք  աղյուսակ1,նյութերը  դասակարգեք  պարզ  և  բարդերի ,անվանեք  և  լրացրեք  աղյուսակ 2.:

H2, HCl, O2, H2O, N2, NH3, CH4, P4, S8, NaCl, Fe

Աղյուսակ 1.

Ոչբևեռային  կովալենտ  կապԲևեռային  կովալենտ  կապԻոնային  կապՄետաղական  կապ
H2HClNaClFe
O2H2O
N2NH3
P4
S8

Քիմիական կապեր

Ատոմների միջև առաջացող փոխձգողության առանձնահատկություններից կախված՝ զանազանում են քիմիական կապի հետևյալ հիմնական տեսակները՝

իոնական

կովալենտ

ջրածնային

մետաղային

Վանդեր-վալսյան կապեր

Մենք այս կպերից անցել ենք դեռ երեքը:

կովալենտ

իոնական

մետաղային

Կովալենտ կապ

Կովալենտ են կոչվում այն կապերը, որոնք առաջանում են ոչ մետաղների միջև: Կովալենտ կապը լինում է երկու տեսաի՝ բևեռային և ոչ բևեռային:

Կովալենտ բևեռային կապի ժամանակ առացած էլեկտրոնային զույգը պատկանում է այն ատոմին, որի Է.Բ.-ն ավելի բարձր է:

Կովալենտ ոչ բևեռային կապի ժամանակ առաջացած էլեկտրոնային զույգը հավասարապես պատկանում է կապի բոլոր ատոմներին:

Իոնական կապ

Իոնական կոչվում է այն կապը, որը առաջանում է մետաղների և ոչ մետաղների միջև:

Մետաղական կապ

մետաղական է կոչվում այն կապը, որը բաղկացած է միայն մեկ մետաղի ատոմից: